Պարապմունք 3 /օգոստոսի 31/՝
Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ
ա/ Տեսական մաս․
Հանրակրթության պետական չափորոշիչը՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6․
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը․
բ/ Գործնական մաս․ Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել
Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված
1.Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ՚
բաղադրիչներից՝ ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ,
իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրեր, առանց բաղադրիչների՝ ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները:
2. Կառավարության 2021թ․ 136-ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում գրված է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների, այստեղ կարողունակություններ (կոմպետենցիաներ), ակնկալվող վերջնարդյունքները բացակայում են:
Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չգտա հանձնաժողովի, խմբերի մասին, միայն ասվում է Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Իմ կարծիքը Հանրակրթության պետական չափորոշչի մասին
Հանրակրթության պետական չափորոշիչը դա մի անհրաժեշտ փաստաթուղթ է, որով ըստ կրթական
աստիճանների (կարողունակություններ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության սահմանվում է ակնկալվող վերջնարդյունքներ: Լավ ներկայացվում է, Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը , որը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը: Իմ կարծիքով դա շատ կարևոր կետ է, որտեղ շեշտը դրվում է ներառական և որակյալ կրթությանը:
Չափորոշիչով նաև սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում և արժեքային բաղադրիչ: Մինչդեռ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չափորոշիչները ներկայացված չէին, ներառական և որակյալ կրթության, ինչպես նաև գիտելիք, հմտություն, դիրքորոշում և արժեքային բաղադրիչի մասին կետեր չգտա և չես կարողանում ճիշտ հասկանալ, թե ինչպե՞ս պետք է անես և ինչպե՞ս պետք է աշխատես, որպեսզի ճիշտ արդյունքի հասնես:
Շատ կարևոր կետերից է Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի համար, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
Չափորոշիչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։
Իմ կարծիքով չափորոշիչը մանկավարժական աշխատողի ուղեցույցը է, որը հեշտացնում է մանկավարժի աշխատանքը, երբ լինում է մատչելի և նշվում է այն դրույթները և կետերը, որոնցով կարող ես առաջնորդվել, դա պարզ և մատչելի նկարագրված են Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչում, քան Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում: