Վերապատրաստման առաջին բաղադրիչ՝
Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
ա/ ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
բ/ Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք
Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝-ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից վերը նշված հոդվածները կարդալ-ուսումնասիրելուց հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր /բլոգում/ ներկայացնում է դրա իրականացումը օրենքում /ինչպես է իրականացվում օրենքում կամ գուցե չի՞ իրականացվում, ինչ հակասություններ եք տեսնում, ինչի հետ եք համաձայն, ինչի հետ՝ ոչ, այլ․․․/։