Պարապմունք 2. օգոստոսի 26

Թեման՝  Հանրակրթության մասին ՀՀ օրենք
ա/ Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծարգրերը, հոդված 7․
բ/ Գործնական մաս․ 
Ընտրում եք հետևյալ թեմաներից մեկը․

1․ Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

2․ Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

3․ Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները․

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Վերը նշված թեմաներից մեկը ընտրելուց հետո, առանց կարդալու օրենքում թվարկված իրավունքներն ու պարտականությունները, նախ Դուք գրում եք դրանք, հետո ձեր գրածը համեմատում  օրենքի համապատասխան հոդվածի հետ /ձեր գրածներից որը կար օրենքում, որը չկար, ինչ կավելացնեիք դուք և ձեր ընդհանուր կարծիքը/

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

Ընտրել  եմ   «Սովորողի իրավունքներն ու պարտականությունները», որի շուրջ նախ ինքնուրույն կնշեմ այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք, ըստ ինձ,  ունի սովորողը՝

  • ընտրել  ուսումնական  հաստատություն 
  • մասնակցել  դպրոցական  միջոցառումներին
  • ազատ  արտահայտել իր  գաղափարները,  կարծիքը 
  • անվճար կարողանա  օգտվել ուսումնական հաստատության  ուսումնանյութական  բազայից

Պարտականություններ՝

  • հարգանք  ցուցաբերել ուսուցչի  նկատմամբ
  • ներկա  լինել  ուսումնական պարապմունքներին
  • կատարել ուսումնական  պարապմունքի  ընթացքում  իրենց  հանձնարարված  աշխատանքները  և  այլն

Սովորողի  իրավունքները թվարկելուց  հետո   ուսումնասիրեցի   Հանրակրթության մասին ՀՀ օրենքի   հոդված  20-ը՝ «Սովորողի  իրավունքները և  պարտականությունները», որից պարզ դարձավ, որ իմ  նշած իրավունքները  կան  հոդվածում,  դրանք  են՝ 
-ընտրել  ուսումնական  հաստատությունը
-մասնակցել  դպրոցական  միջոցառումներին
-ազատ  արտահայտել իր  գաղափարները,  կարծիքները
-անվճար կարողանա  օգտվել ուսումնական հաստատության  ուսումնանյութական  բազայից:
Սովորողի  իրավունքներից  չէի  նշել  այն  կետը, որը ամրագրված է օրենքում և շատ  կարևոր է,  որի  մասին  չէի  խոսել, սակայն ուզում  եմ  առանձնացնել․ «Սովորողը  պաշտպանված  պետք  է  լինի  ցանկացած  ֆիզիկական և  հոգեբանական  ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և  այլ  աշխատողների ու  սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից,  որով  խախտվում  է սովորողի  իրավունքները,  կամ  ոտնձգություն  է  արվում  նրա  պատվին  և  արժանապատվությանը»: Իրոք, այս կետը  շատ  կարևոր  է,  քանի որ շատ  դեպքեր  կան մեր  իրական  կյանքում, երբ սովորողի  իրավունքները  ոտնահարվում  են  թե՛  ուսումնական  հաստատությունում,  թե՛ դրսում,  որը  հանգեցնում  է  նաև դժբախտ պատահարների: 

Անցնելով  սովորողների  պարտականություններին, նշեմ, որ  իմ  նշած երկու  կետերը  համընկնում  էին  Հանրակրթության մասին ՀՀ օրենքի   հոդված  20-ում  գրված սովորողի պարտականությունների  հետ։
 Դրանք են`
-ներկա  լինել  ուսումնական պարապմունքներին
-կատարել  ուսումնական  պարապմունքի  ընթացքում  իրենց  հանձնարարված  աշխատանքները:
 Սակայն սովորողի  պարտականությունները  ուսումնասիրելուց  հետո, ցավոք,  այդպես  էլ չգտա այն դրույթը, որ  սովորողը պետք է   հարգանք  ցուցաբերի  ուսուցչի  նկատմամբ,  իսկ մենք գիտենք, որ իրականում սովորողը շատ դեպքերում   չի  գիտակցում,  որ  իր վատ  արարքներով  ոտնահարում  է   մանկավարժական  աշխատողի  իրավունքը: 

Ուսումնասիրելով   «Սովորողի իրավունքներն ու պարտականությունները  թեման», մտածեցի  թե  սովորողը  ինչ  լայն  հնարավորություններ  ունի  ուսում  ստանալու և  քայլելու  ժամանակին  համընթաց,  քանի  որ   այսօր՝ 21-րդ դարում նրան տրված  են  բազմաթիվ  հնարավորություններ,  որ  ես, ցավոք,  չունեի  իմ դպրոցական  տարիների  ընթացքում:
 Եվ վերջում կարևոր եմ համարում նշել, որ յուրաքանչյուր  սովորող  պետք  է լավ  իմանա և՛ իր  իրավունքները, և՛ պարտականությունները: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s