27.08.21թ․
- Նյութի տեղադրում բլոգում․ կցված նկարներ, նկարաշարեր, հղումներ
- Բաժինների բացում
- Համակարգչի կառուցվածքը, սարքերն ու սարքավորումները
- Պերիֆերային սարքավորումներ
- Համակարգչի աշխատասեղան, պարամետրերի ցուցիչ, հիմնական գործածական ընդլայնումներ
- Անհրաժեշտ ինֆորմացիայի դուրսբերում
- Անհրաժեշտ ծրագրերի գրագետ տեղադրում
Բլոգային-գործնական աշխատանք՝
1.Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը
Համակարգչի բաղկացուցիչներն են՝ ֆիզիկական սարքավորումներն ու ծրագրերը: Սարքավորումներն են համակարգային բլոկը, մոնիտորը, ստեղնաշարը, մալուխները, տվյալների պահեստավորման սկավառակներ, դինամիկներ և տպիչները:
Համակարգային բլոկը կազմված է հիմնական 5 սարքերից:

1. Սնուցման բլոկ
2. Մայր պլատա
3. Պրոցեսոր
4. Օպերատիվ հիշողության պլատա
5. Կոշտ սկավառակ
- Սնուցման բլոկ
Սնուցման բլոկները հիմնականում վաճառվում են համակարգային բլոկի հետ միասին: Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համակարգչի հզորությունից: Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ — լարում : Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է , որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս : Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :

- Մայր պլատա
Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը, օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա : Լինում են մայր պլատաներ , որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով :

Մայր պլատաները ըստ համակարգիչի արտադրման տարեթվի և համակարգիչի հզորության լինում են տարբեր: Համակարգչի մայր պլատան դա համակարգիչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է : Նրան են միացված բոլոր ներքին սարքերը հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով : Տարբեր միացման տեղերը ունեն տարբեր բնիկներ :

Այս նկարում.
1- վիդեոքարտի միացման բնիկ
2- PSI բնիկ
3- SATA բնիկ
4- չիփսետի բնիկներ
5- սոկետ
6- օպերատիվ հիշողության բնիկ
- Պրոցեսոր

Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է: Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգչի հզորությունը, արագությունը և գինը :
Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա(Intel) և (AMD) :
Համակարգչի կենտրոնական պրոցեսորը դա համակարգիչի սիրտն է , համակարգչի բոլոր ինֆորմացիայի մշակումը կատարում է նա :
Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա , որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ : Այն տեղադրվում է մայր պլատայի վրա , սոկետի մեջ: Սոկետը դա այն բնիկն է որտեղ տեղադրվում է կենտրոնական պրոցեսորը : Սոկետները ըստ պլատայի թողարկման լինում են տարբեր :
- Օպերատիվ հիշողության պլատա
Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:

Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR , DDR2 , DDR3 տիպի օպերատիվ հիշողության պլատաներ: Եթե հարկ լինի համակարգչի վրա ավելի մեծ հիշողություն ունեցող օպերատիվ հիշողության պլատա դնել, հարկավոր է լինել ուշադիր:
- Կոշտ սկավառակ
Կոշտ սկավառակը համակարգչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:

Կոշտ սկավառակները լինում են 3 տեսակի .
Պտտվող մագնիսական սկավառակով (ATA) և (SATA) : Որոնք իրենց հերթին լինում են տարբեր արագությունների ըստ սկավառակի պտտման արագության : Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է աշխատում: Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD) : Վերջիններս աշխատում են 15 — 20 անգամ արագ , բայց ունեն որոշ թերություններ , շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշակի ժամանակ , որից հետո փչանում են :
2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Օժանդակ սարքերի դասին են պատկանում այն սարքերը, որոնք տեղադրվում են համակարգային բլոկից դուրս: Առանձին խումբ են կազմում ներածման — արտածման (մուտքի/ելքի) սարքերը, որոնք լինում են` հիմնական և լրացուցիչ կամ օժանդակ:
Հիմնական և լրացուցիչ սարքավորումներն են մոնիտորները, ստեղնաշարը, մկնիկը, տպիչը, սկաները, բարձրախոսը, վեբ-տեսախցիկը:
3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)
Պերիֆերային սարքավորումները բաժանվում են մուտքի, ելքի, մուտքի և ելքի սարքավորումների:
Մուտքի սարքավորումներ
Այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են տեղադրում համակարգիչ, կոչվում են մուտքի սարքավորումներ: Մուտքի սարքավորումներ են ստեղնաշարը, մկնիկը, սկաները:
- Ստեղնաշար հնարավորություն է տալիս հրահանգներ տալ համակարգչին, թույլ է տալիս համակարգչում կատարել մուտքագրումներ. տեքստեր, թվեր և այլն :
- Մկնիկը ինֆորմացիայի ներմուծման ունիվերսալ միջոց է:
- Սկաները նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան համակարգիչ մուտքագրելու համար:
Ելքի սարքավորումներ
Այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգչից կոչվում են ելքի սարքավորումներ:
Ելքի սարքավորումներն են՝
- Պրինտերը (տպիչը), որը տպող սարքեր է և նախատեսված են համակարգչից ինֆորմացիան թղթի վրա պատկերելու համար:
- Համակարգչի ձայնային և ձայնարձակման (ակուստիկ) համակարգերը (մուլտիմեդիա) ապահովում են ձայնային ինֆորմացիայի մշակում և վերարտադրում: Դրանք են` ականջակալները, բարձրախոսները, որոնք օգտագործվում են ձայնային ինֆորմացիայի արտաբերման համար։
- Մոնիտորները, որոնք ծառայում են տեսաինֆորմացիայի մշակման համար և այն ներկայացնում են տեսողական ընկալման համար:
Մուտքի և Ելքի սարքավորումներ
Այն սարքավորումներն են, որոնք կարողանում են միաժամանակ ինֆորմացիան ներմուծել համակարգիչ և դուրս բերել ինֆորմացիան համակարգչից կոչվում են Մուտքի և Ելքի սարքավորումներ:
- Wi-Fi ցրիչ — էլեկտրական ազդանշանների միջոցով տարածում է ինտերնետը: Որպեսզի ցրիչը ինտերնետ տարածի, անհրաժեշտ է, որ միացված լինի լարային ինտերնետի
- Կոշտ սկավառակ (HDD) — սա համակարգչի ներքին հիշողությունն է (C և D) դիսկեր
- Կրիչ
4.Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը