«Մարդկության գործունեությունն ազդում է շրջակա միջավայրի վրա՝ թողնելով դրական և բացասական հետևանքներ։ Խնայողաբար օգտագործելով բնական ռեսուրսները, խնամելով մեզ շրջապատող տարածքը, կպահպանենք շրջակա միջավայրը»
Հունիսի 5-ը 1972 թվականից սկսած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից հռչակվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր: Այն նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար հիմնական միջոցներից մեկն է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու բնապահպանական խնդիրների վրա:
Օր՝ հունսի 5
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, այլք:
Վայր՝ Կրթական պարտեզի տարածք, սովորողի բնակավայրին մոտ գտնվող պուրակներ, այգիներ…
Ընթացքում՝ Սովորողը խնամում է(ջրում, աղբից մաքրում) իր միջավայրը՝ սեփական այգին, պուրակը, շենքի բակում գտնվող այգին, իր տնկած կամ սենյակային բույսերը։ Աշխատանքը ամփոփվում է բլոգում՝ տեսանյութի կամ ուղիղ եթերի տեսքով, կցելով նկարագրությունը կատարած աշխատանքի մասին։ Նաև ուղիղ միացումներ, հարցազրույցներ բնակիչներից՝ օրվա մասին, թաղամասի մասին, իրենց միջավայրի խնամքի մասին:
Նպատակը՝ միջավայրը դարձնել առավել խնամված և բնակիչների ուշադրությունը սևեռել դեպի առկա խնդիրները:
Արդյունքում՝ հրապարակումներ բլոգներում, ենթակայքում, հրապարակումների տարածում համացանցում:
Արդյունքը՝ այստեղ: