Մանկավարժական ստեղծագործական խմբերի հավաք Art աՍահմանում

Այսօր առավոտյան ArtաՍահմանում ներկայացան մանկավարժական ակումբները։ Ալիս Գևորգյանը ներկայացրեց քանդակի մանկավարժական ակումբի 1 տարվա գործունեությունը, հնչեցին երգչախմբային կատարումներ։ Ակումբները ներկայացան իրենց ամփոփիչ խոսքով։

Հավաքը եզրափակեց Նարեկ Քոչունցը իր անհատական << Սիրտ և մտքեր >> ֆոտոցուցահանդեսով։

Տեսանյութը՝ Սուսաննա Պետրոսյանի

Հեղինակային բնագիտությունը կրտսեր դպրոցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը

-սովորողի անհատական պլանը

-կրթահամալիրի ուսումնական օրացույցը

-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա բնատեխնիկական ստուգատեսը, Էկոտուրը, Շրջակա միջավայրի պահպանման օրը, Երկրի օրը

Читать далее «Հեղինակային բնագիտությունը կրտսեր դպրոցում»

Հեղինակային բնագիտությունը կրտսեր դպրոցում (նախակրթարան)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվում են բնագիտական տարատարիք տարբեր գործունեություններ՝

2-4 տարեկանների խումբ

Նախակրթարանի սաների համար իրականացվող նախագծեր՝

Աշնանը՝ սերմնահավաք, ծաղկատունկ-ծառատունկ:

Նախակրթարանի սաների և ծնողների հետ իրականացնել ծաղկատունկ-ծառատունկ:

Վարդատունկ

Գործունեություն

Մի քանի տեսակի բույսերի կտրոններ դնել ջրի մեջ, որոշ ժամանակ անց, երբ կտրոնները կարմատակալի, տնկել թաղարների մեջ սաների մասնակցությամբ՝

Բույսի կտրոնների տնկում

Բնագիտական փորձ միշտ էլ կարող են կատարել, բայց դա կառանձնացնենք հունվար ամսվա համար, օրինակ՝ սովորող- սովորեցնող  նախագծի  շրջանակում,  5-րդ  դասարանի սովորողները այցելեցին նախակրթարանի սաներին,  և  կատարեցին  բնագիտական  փորձ: Բնագիտական  փորձի  համար  անհրաժեշտ  էր՝  փրփուր  և  սոդա: Արդյունքում  ստացանք  ձյուն:

Մարտ ամսին իրականացնել սերմացան

Սերմնացան նախակրթարանում  

Գարնանը՝

Մարտ _ ապրիլ ամսից (հաշվի առնելով եղանակային պայմանները) կատարել ծաղկատունկ- ծառատունկ, բույսերի սածիլների տեղափոխում բակ, իրականացնել ծաղկանոցներ: Շարունակում են մայիս, հունիս ամսին խնամել և այդպես շարունակական: