ՆԱԽԱԳԻԾԸ` Իվետա Ջանազյանի
Մեծեփ բարձունք
Ծիպուկ-ծիպուկ․․․ Գագարին, «Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակում մայիսի 28-ին հաղթահարելու ենք Մեծեփ բարձունքը /Արևմտյան դպրոց, Արևելյան դպրոց, Վարսեր, Սևան, Գեղամավան, Դդմաշեն և այլն/։
Մասնակիցներ — Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոցներ, Վարսեր, Սևան, Գեղամավան, Դդմաշեն և այլ ցանկացողներ։
Մեծըփ լեռն ունի ծովի մակարդակից 2220մ, ստորոտից մինչև գագաթ` 700մ բարձրություն: Գագաթից երևում է Ծաղկունք, Գագարին, Գեղամավան, Վարսեր, Դդմաշեն, Ցամաքաբերդ, Լճաշեն, Գոմաձոր գյուղերը, Սևանա լիճը, Հրազդան գետը /ակունքը/: Գագաթին կա ամրոցի ավերակներ և փոքրիկ մատուռ: Ամրոցից ընդամենը մասնիկներ էին մնացել, իսկ մատուռը` գյուղի բնակիչների հավաստիացմամբ, հողի տակ էր եղել, բացել էին, վերանորոգել:
Մեկնում — 9:00՝ Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ
Ժամանում — 18:00՝ Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ
Անհրաժեշտ իրեր՝
- օրապահիկ — բրդուճներ
- ջուր, ջրաման
- գլխարկ
- հարմարավետ սպորտային հագուստ, լողազգեստ, ձեռնոց
- անհատական ախտահանիչ նյութեր
- միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
Վերջում լող՝ Սևանի հանրային լողափ։