Հաշվի առնելով հարթաթաթության կամ տափակաթաթության տարածվածությունը, կարելի է այն համարել սոցիալական բնույթի հիվանդություն. երեխաների մեծ մասի մոտ հայտնաբերվում են հենաշարժական ապարատի էական շեղումներ, այդ թվում` նաև հարթաթաթություն: Ոտնաթաթի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարումը բացասաբար է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, աշխատունակությունը` նվազում, մեծանում է սկոլիոզի, կոշտուկների առաջացման վտանգը:
Մի քանի վարժություններ կարելի է կատարել՝
1.Ոտքը մերկ վիճակում դնել գնդակի վրա, այս կողմ այն կողմ տանել
2. Երկու ոտքի մեջտեղում դնել գնդակը և ոտքերով առաջ հետ տանել-բերել
3. Տարբեր խաղալիքներ լցնել հատակին, այնուհետև ոտքի մատերով հավաքել լցնել դույլի մեջ:
4. Վերցնել խողովակ, երկու ոտքերը դնել վրան, տանել հետ ու առաջ:
5. Երեխայի համար շատ օգտակար է բոկոտն քայլելը` հողի, ավազի և խոտի, տանը` գորգի վրա:
6.Հատակին փռել սրբիչ և մատներով հավաքել այն ներբանի տակ, կրկնել մի քանի անգամ։
7. Օգտակար է տանը քայլել ոտաբոբիկ հենվելով ոտնաթաթի արտաքին այնուհետ ներսային եզրերի վրա, կրունկների և մատների վրա և այլ անբնական ձևերով։
8. Ամեն օր քնելուց առաջ ոտքերը գոլ ջրով և օճառով լվացեք, թեթևակի մերսեք, օգտակար են նաև ծովի աղով
լոգանքները: Այս բոլորը հանգստացնող ազդեցություն կունենան: