День: 15 апреля 2021
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ
Երկրագործությունը կրթահամալիրում միշտ էլ եղել է ուսումնական ամենակարևոր ու հետաքրքիր նախագծերից մեկը, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Ավելի ընդարձակեցինք մեր աշխատանքային ուղղությունները, երբ համավարակը սկսեց, մեզ չխանգարեց զբաղվել մեր աշխատանքով, 2020 թվականի գարունը իր հետ բերեց ջերմ ու բարենպաստ պայմաններ, սկսեցինք փոքրաթիվ խմբերով աշխատել կրթական պարտեզում: Սկսել ենք ծառեր էտել, խուրձ կապել, ծառերը կրապատել և շարունակ այդպիսի աշխատանքներ:
2020 թվականի ապրիլ ամսից սկսեցինք ծաղկանոցների ստեղծման աշխատանքները: Տարբեր տեղերում պետք ստեղծեինք ծաղկանոցներ: Առաջինը մեկնարկը տվեցինք ապրիլի քսանչորսին, որը կրթահամալիրի բոլոր դպրոցներում համարվում է կանաչ խոնարհումի օր, որին մասնակից եղան ծնողներ, սովորողներ, դասավանդողներ:
Առաջին ծառատունկ, ծաղկատունկին հաջորդեցին տնկարանի ստեղծման, համալրման աշխատանքները:
Մեր աշխատանքները անսպառ էին, ամեն օր հերթապահությամբ աշխատում էինք Հյուսիսում: Անընդհատ տնկելով, համալրելով նոր բույսեր: