Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը կրթահամալիրյան ուսումնական նախագիծ է, որի նպատակն է, որպես ուսումնական գործունեություն, սովորողների մեջ արթնացնել սեր բնության, երկրագործության, շրջակա միջավայրի նկատմամբ։ Կրթահամալիրում այն միշտ էլ եղել է ուսումնական ամենակարևոր ու հետաքրքիր նախագծերից մեկը, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Նախագիծն իրականացվում է բնագիտության, սովորողի ընտրությամբ գործունեության, տեխնոլոգիայի, «Ես և շրջակա աշխարհը» դասաժամերի ընթացքում՝ ուսումնական գործունեության տարբեր ձևերով, եղանակներով։

Читать далее «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք Է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սեն­յակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:

Читать далее «Երկրագնդի բույսերը և կենդանիները»

Քրիզանթեմի տնկում

3-րդ դասարանի սովորողների և ընկեր Մանուշակի հետ տնկեցինք քրիզանթեմի տնկիներ: Քրիզանթեմի տնկիները տիկին Շողիկն էր նվիրել: Սովորողները սիրով մասնակցեցին ծաղկանոցի համալրման աշխատանքներին:

Ամփոփում

  1. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
  2. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
  3. Ի՞նչ է արմատը և արմատային համակարգի ի՞նչ տեսակներ կան:
  4. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը:

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Читать далее «Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը»