Բնության բարիքներից բացի մարդիկ այլ կարիքներ էլ ունեն, ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության, կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող մասերն են՝ գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը: Այս բոլոր մասերը փոխկապակցված են: