Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Երկրագործությունը միշտ էլ եղել է կրթահամալիրում ուսումնական նախագիծ, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Ավելի ընդարձակեցինք մեր աշխատանքային ուղղությունները, երբ համավարակը սկսեց, մեզ չխանգարեց զբաղվել մեր աշխատանքով, 2020 թվականի գարունը իր հետ բերեց ջերմ ու բարենպաստ պայմաններ, սկսեցինք փոքրաթիվ խմբերով աշխատել կրթական պարտեզում: Սկսել ենք ծառեր էտել, խուրձ կապել, ծառերը կրապատել և շարունակ այդպիսի աշխատանքներ:
2020 թվականի ապրիլ ամսից սկսեցինք ծաղկանոցների ստեղծման աշխատանքները: Տարբեր տեղերում պետք ստեղծեինք ծաղկանոցներ: Առաջինը մեկնարկը տվեցինք ապրիլի քսանչորսին, որը կրթահամալիրի բոլոր դպրոցներում համարվում է կանաչ խոնարհումի օր, որին մասնակից եղան ծնողներ, սովորողներ, դասավանդողներ:

Առաջին ծառատունկ, ծաղկատունկին հաջորդեցին տնկարանի ստեղծման, համալրման աշխատանքները:
Մեր աշխատանքները անսպառ էին, ամեն օր հերթապահությամբ աշխատում էինք Հյուսիսում: Անընդհատ տնկելով, համալրելով նոր բույսեր:

Սկսեցինք ծաղկոցներ ստեղծել և տնկարանը համալրեցինք բույսերով։ Տնկարանում մի քանի տեսակի բույսեր տնկեցինք  (քրիզանթեմի, վայրի խաղողի, բարբարիսի):

Սիենայի պուրակում ծաղիկներ տնկեցինք չորս բլրակների վրա, գեղեցիկ ծաղկեցին և ունեցանք ծաղկառատ Հյուսիս: Հյուսիսի ծաղկանոցների բազմամյա բույսերը մինչև աշնան վերջ ծաղկեցին:

Երկրագործությունը շարուկական դարձավ 2020 թվականի սեպտեմբերին ամսին էլ, այդ աշխատանքները երբեք չեն սպառվում և սկսեցինք նոր մտքերով աշխատել: Ունեցանք կրթական շքերթ, ծաղկատունկ Հյուսիսային դպրոցում: Սեպտեմբերի 4-ը կրթահամալիրում տոն էր։ Տոնում էինք կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի տարեդարձը և 5-6 տարեկանների կրթական շքերթը։ Օրը սկսեցինք տոնական ծաղկատունկով։ Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները տնկեցին իրենց առաջին ծաղիկները և ունեցան իրենց կանաչ անկյունը դպրոցի տարածքում։
Շարունակաբար սկսեցինք իրականացնել տարբեր աշխատանքներ՝ Խնամում ենք միջավայրը, Սերմնահավաք ենք իրականացնում, Բաղեղի կտրոնի տնկում, այդ աշխատանքներին հաջորդեցին քայլք տիար Բլեյան հետ հոկտեմբեր ամսին, որտեղ տիար Բլեյանը մեզ օգնեց իր դիտարկումներով, նոր լուծումներ առաջարկեց, մենք էլ սկսեցինք աշխատանքներն իրականացնել: Համատեղ Միջին դպրոցի սովորողների և դասավանդողների հետ իրականացրեցինք Հողի տեղափոխում են Մայր դպրոցից Հյուսիսային դպրոց, որպեսզի սիզախոտի սերմնացան իրականացնեինք:
Նոյեմբեր ամիսն էլ չէր զիջում իր աշխատանքներով մնացած ամիսներին, չնայած նոյեմբերի 2-6 սովորողների համար աշնանային արձակուրդ էր, բայց երեխաները գալիս էին սիրով դպրոց և մասնակցում բակային աշխատանքներին: Ներկայացնում եմ նոյեմբերի 2-6 օրերի ընթացքում կատարված երկրագործական աշխատանքները, լուսաբանումները՝ ըստ օրերի: Շարունակեցինք աշնանային աշխատանքները իրականացնել, իրականացրեցինք՝
Չիմապատման աշխատանքներ
Էտած ծառերի ճյուղերի տեսակավորում
Փոքրիկ երկրագործները
Աշխատասեր երկրագործներ
Ճյուղաղացով մանրացում
Սիրիական վարդերի տեղափոխություն
Սիենայի պուրակի բույսերի տեղափոխում
Ծառատունկ
Այդ աշխատանքներն ավարտելուն պես նոյեմբերի 24-ին ունեցանք երկրորդ երկրագործական ստուգատեսի քայլքը տիար Բլեյանի հետ Հյուսիսային դպրոցում: Անցանք տարբեր հարթակներով, երաժշտական ընդմիջումներով: Այնուհետև կլոր սեղան ներկայացում ունեցանք:
Շարունակեցինք աշխատանքները նախակրթարանի սաների և ծնողների հետ՝ Կտրոններ թաղարների համար , Վարդատունկ Հյուսիսում: Երկրագործական աշխատանքները համագործակցային են լինում: Համատեղ իրականացնում ենք աշխատանքներ տարատարիք սովորողների, ինչպես նաև դասավանդողների հետ: Թվարկեմ մի քանիսը՝
համագործակցեցինք Արտակ Ռշտունու հետ, ընտրության խմբի սովորողների հետ այցելեցինք խաղողի և գինու դպրոց՝ Գինեգործ. մաթեմատիկ- բնագետները: Համատեղ Շողիկ Պողոսյանի հետ Սիենայի պուրակի բույսերի տեղափոխում իրականացրեցինք և փրկեցինք ձմռան ցրտահարումից:

Կարճ դադար ունեցանք երկրագործական աշխատանքների, իսկ 2021 թվականի փետրվար ամսին Բույսերի ուսումնասիրում ծնողական համայնքի հետ հանդիպում իրականացրեցինք բուսաբուծության լաբորատորիայում:
Մարտ ամիսը կարևորվեց իր « Ծառզարդար, ծաղկազարդ » նախագծով և իրականացրեցինք մի շարք աշխատանքներ՝ Գարնանային աշխատանքներ, Գարնանային աշխատանքներ Հյուսիսում, Կրթական պարտեզի խնամք, Հյուսիսի երկրագործական աշխատանքներից, Գարնանային պարտիզապուրակային աշխատանքներ, Բուսաբուծության լաբորատորիայում:
Ծառզարդարը կրթական պարտեզում
նշեցինք մարտի 27-ին, սկզբից տնկիների օրհնություն  Սուրբ Երրորդություն եկեղեցում եղավ, հետո երկրագործական աշխատանքները շարունակեցինք ծառատունկ (բալենիներ), կուսախաղողի տնկում երաժշտական ընդմիջումներով (ծաղկազարդի, բնության, ծառ, ծաղկունքի գովքի երգեր, պարերգեր): Այդպիսի գարնանային. Ծառզարդարը Հյուսիսում տոն ունեցանք սովորողների, ծնողների, գործընկերների մասնակցությամբ: Ապրիլ ամսից սկսած կսկսենք ծաղկանոցների համալրման նոր փուլ, նոր լուծումներ:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s