Գարնանային ճամբար, 4-րդ օր

Հյուսիսային դպրոցում առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ պատրաստվելով Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան․․․դասավանդողների ուրբաթ-համերգին։

Ծառզարդարին ընդառաջ կրթական պարտեզում երկրագործական տարբեր աշխատանքներ իրականացրեցինք, այնուհետև «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում  մասնակցեցինք կավագործության պարապմունքին։

Читать далее «Գարնանային ճամբար, 4-րդ օր»

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Երկրագործությունը միշտ էլ եղել է կրթահամալիրում ուսումնական նախագիծ, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Ավելի ընդարձակեցինք մեր աշխատանքային ուղղությունները, երբ համավարակը սկսեց, մեզ չխանգարեց զբաղվել մեր աշխատանքով, 2020 թվականի գարունը իր հետ բերեց ջերմ ու բարենպաստ պայմաններ, սկսեցինք փոքրաթիվ խմբերով աշխատել կրթական պարտեզում: Սկսել ենք ծառեր էտել, խուրձ կապել, ծառերը կրապատել և շարունակ այդպիսի աշխատանքներ:
2020 թվականի ապրիլ ամսից սկսեցինք ծաղկանոցների ստեղծման աշխատանքները: Տարբեր տեղերում պետք ստեղծեինք ծաղկանոցներ: Առաջինը մեկնարկը տվեցինք ապրիլի քսանչորսին, որը կրթահամալիրի բոլոր դպրոցներում համարվում է կանաչ խոնարհումի օր, որին մասնակից եղան ծնողներ, սովորողներ, դասավանդողներ:

Առաջին ծառատունկ, ծաղկատունկին հաջորդեցին տնկարանի ստեղծման, համալրման աշխատանքները:
Մեր աշխատանքները անսպառ էին, ամեն օր հերթապահությամբ աշխատում էինք Հյուսիսում: Անընդհատ տնկելով, համալրելով նոր բույսեր:

Читать далее «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»

Անգլերեն

Ազգակցական, բարեկամական կապերը նշող բառեր՝ father, mother, grandfather, grandmother, son, daughter, brother, sister, uncle, aunt, mother-in-law, father-in-law, brother-in-law, sister-in-law

Family tree

Vagarshak and Gayane are the parents of Armenuhi, Varsenik, Anzhela and Anna.

Armenuhi, Varsenik, Anzhela and Anna are the children of Vagharshak and Gayane.

Armenuhi, Varsenik, Anzhela and Anna are the daughters of Vagharshak and Gayane.

Armenuhi, Varsenik, Anzhela and Anna are the granddaugthers of Rafik and Varsik.

Armenuhi, Varsenik, Anzhela and Anna are the granddaugthers of Rafik and Heghine.

Armenuhi, Varsenik, Anzhela and Anna are the niece of Samvel, Khachik and Aram.

Զատկածեսն ընտանիքում 2021

Տևողությունը` մարտի 29- ապրիլի 5

Մասնակիցներ`4 -րդ, 5-րդ, 6-րդ  դասարանների սովորողներ

Նախագծերի ուղղությունները`

  (Կետերից ընտրի՛ր մեկը կամ մի քանիսը,  կամ տեսանյութով,  կամ   նկարաշարերով  ներկայացրո՛ւ արդյունքները:)

  • Զատկածեսն իմ  ընտանիքում՝ պատմիր ածիկացանի մասին:
  • Ընտանիքի անդամների հետ պատմի՛ր զատկական  ուտեստների մասին:
  • Ուտեսների մեջ ի՞նչ բանջարեղեններ եք օգտագործել, ի՞նչ օգտակար հատկություններ ունեն:

Նախագծերի արդյունքնում՝
Սովորողները ձեռք են  բերում գիտելիքներ զատկածեսի մասին: Ծանոթանում  զատկածեսին պատրաստվող ուտեստներին, և ուսումնասիրում  բանջարեղենի օգտակար հատկությունները:

Նախագծի իրականացման ընթացքը՝
Սովորողները հրապարակում են բլոգում` ֆոտոշարերի կամ ֆիլմերի, պատումների տեսքով:

Նախագծի ամփոփումն՝ այստեղ: