Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Читать далее «Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը»

Գարնանային ճամբար, 2-րդ օր

Ճամբարային օրը Հյուսիսային դպրոցում մարզական էր: Առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ երգուսուցմամբ և ուրբաթ օրվա ուսումնական ժամերգությանն ընդառաջ՝ հոգևոր ընթերցումներով:

Ճամբարային օրը շարունակվեց կրթական պարտեզում՝ երկրագործական տարբեր աշխատանքների իրականացմամբ և հեծանվավարությամբ:

Ճամբարային օրվա վերջում դասավանդողներով մասնակցեցինք մարզական ակումբների պարապմունքներին:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Читать далее «Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը»

Շնչառություն

Բոլոր կենդանի օրգանիզմները  շնչում  են:  Շնչառությունն  օրգանիզմի և շրջակա  միջավայրի  միջև տեղի  ունեցող  գազափոփոխանակությունն  է, որի ժամանակ  օրգանիզմը օդից կլանում  է թթվածին և  արտաշնչում  ածխաթթու  գազ:

Շնչառություն

Գրականության հղումը

Հարցեր՝

1.  Ի՞նչ  է  շնչառությունը:
2.  Շնչառական  ի՞նչ  օրգաններ  գիտեք:
3. Ի՞նչ  դեր  ունի  շնչառությունը  բույսերի  և կենդանիների  կյանքում:
4.  Շնչառության ո՞ր  եղանակն է կոչվում  կրկնակի: