Ջերմոցի ստեղծումը

Այսօր նախակրթարանում սկսեցինք մեր նախագծային շաբաթը` այլընտրանքային ջերմոցի ստեղծումը։ Տոպրակի մեջ բամբակ դրեցինք, լոբու և ոսպի հատիկներ, ցողացիրով թրջեցինք այն ու ամրացրեցինք ապակիներին։

Տեսանյութը՝ Արմինե Եղիազարյանի

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Читать далее «Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը»

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Читать далее «Մթնոլորտի տաքացումը»

Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը

Մթնոլորտը  Երկիրը  շրջապատող և նրա  հետ պտտվող օդային թաղանթն է: Նրա ստորին սահմանը երկրագնդի մակերևույթն է: Մթնոլորտի հաստությունը 1500-2000 կմ է,  որը հավասար  է Երկրի շառավղի մոտ 1/3-ին:  Մթնոլորտը  մնում  է երկրագնդի շուրջը և Տիեզերքում  չի ցրվում երկրագնդի ձգողության  շնորհիվ: Մթնոլորտն  առաջացել  է երկրակեղևի և ջրոլորտի ձևավորման գործընթացում արտազատված գազերից: Մթնոլորտային օդը  մի  շարք գազերի  խառնուրդ է: Նրա բաղադրության մեջ գերակշռում  են  ազոտը  և  թթվածինը:  Օդը  պարունակում է նաև  չնչին քանակի արգոն, ածխաթթու գազ,  նեոն, հելիում, ջրածին, օզոն  և այլ  գազեր: Նրանում  կան  ջրային  գոլորշիներ, սառույցի բյուրեղներ,  ծխի և  փոշու  մասնիկներ:

Читать далее «Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը»