Ջրի շարժումն օվկիանոսում. օվկիանոսային հոսանքներ
Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը
Լճեր և ջրամբարներ
Գետեր
Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր
Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում
Սառցադաշտեր
Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Ամփոփիչ թեստային աշխատանք. ջրոլորտ
Լրացրեք նախադասությունը.
- … օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ.
- Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերևույթի մակարդակն անվանում են ….
- Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց … են.
- Ըստ հոսակարգի, լճերը լինում են … և …, ըստ քիմիական կազմի, … և ….
- Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են …, իսկ երկու ջրամերժ շերտերի միջև եղած ջուրը, ….
- Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է ….
- Ջրոլորտի բաղադրամասերն են …………..:
- Կղզիները դա ——————-, թերակզղիները դա ———————, նեղուցները —- ——————:
Ընտրեք ճիշտ տարբերակը.
Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,
ա) քամիները, անձրևները, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը
բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը
գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արևի ու Լուսնի ձգողականությունը
Ընտրեք ճիշտ պնդումերը:
ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.
բ) Մակընթացություն և տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.
գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները՝ դանդաղ.