Մասնակիցներ՝ բնագետների ջոկատ և 1-ին դասարանների ջոկատներ
Ժամկետը՝ հունվար ամիս
Նպատակը` նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը դասավանդվող առարկայի նկատմամբ:
Հիմնական խնդիրները`
- Սովորել, սովորեցնել
- Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
- Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին
Արդյունքում`
Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
Բնագիտական ֆիլմերի դիտում
Բնագիտական փորձեր
Փորձ 1.
Ջուրը և մենք
Բաժակի մեջ ջուր լցրու և ուշադիր նայիր.
Ջուրը գույն ունի՞
Կարելի՞ է ջրի միջով տեսնել առարկաներ
Փորձի՛ր հոտ քաշել ջրից
Փորձը կատարելուց հետո ընդգծիր ճիշտ պատասխանները
1. Ջուրը.
գունավոր է. անգույն, սպիտակ, դեղին
2. Համ ունի ՞
Այո, ոչ
3 Հոտ ունի ՞
Այո , ոչ
Որպեսզի իմանաս ջուրը կարող է իր գույնը փոխել, թե ոչ, կատարիր հետևյալ փորձը:
Վերցնենք 2 բաժակ ջուր և марганцовка. зелёнка, որից մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի բաժակի մեջ, իսկ մյուս բաժակի մեջ` շատ քիչ մարգանցովկա
Ուշադիր նայիր, թե ի՞նչ տեղի ունեցավ ջրի հետ;
Ջուրը փոխե՞ց իր գույնը, թե`ոչ
Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել
Նշի՛ր փորձի ընթացքը, գրանցի՛ր արդյունքները
Ինչ ես կարծում, ջուրը կփոխի՞ իր գույնը կամ համը, եթե նրա մեջ ավելացնես աղ, շաքար, ներկանյութեր: Անպայման փորձիր ու կտեսնես, թե ինչ կլինի:
Փորձ 2.
Հնարք մատիտով
Այս փորձի համար մեզ հարկավոր է պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով ինչից հետո ծակում են տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա, ինչից հետո մատիտները թողնում են անցքերի մեջ։ Զարմանալի է, սակայն ջուրը չի թափվում։
Բացատրություն՝ Եթե դուք տոպրակը ծակեք մատիտներով և միայն հետո ջուրը լցնեք, ապա այն կծորա անցքերի եզրերից։ Սակայն եթե նույնը անեք հակառակ հերթականությամբ ջուրը չի ծորա։ Այս ամենը բացատրվում է մոլեկուլներ՝ վնասվածքի դեպքում իրար մոտենալով։
Փորձ 3.
Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ 1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ: | ![]() |
![]() | 2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:3. Ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ: |
4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում: |