Բնագիտական փորձեր

Փորձ 1.
Վերցնենք չոր հողի մի կտոր և գցենք ջուրը: Կտեսնենք, որ հողից պղպջակներ են դուրս գալիս:
Այսինքն՝ հողում օդ կա:

Փորձ 2.
Վերցնենք մի փոքր թարմ հող և տաքացնենք կրակի վրա: Վերևն ապակի պահենք: Շուտով կնկատենք, որ ապակու վրա գոլորշի է նստել: Այսինքն՝ հողում ջուր կա:

Փորձ 3.
Շարունակենք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատենք և տհաճ հոտ կզգանք: Այդ բույսերի և կենդանիների մնացորդներն են այրվում:

Փորձ 4.
Մնացած շիկացած հողը լցնենք ջրով բաժակն ու խառնենք: Որոշ ժամանակ անց հատակին կնստի ավազը, վրայից էլ՝ կավը:

Փորձ 5.

Ջուրը և մենք

Բաժակի մեջ ջուր լցրու և ուշադիր նայիր.

Ջուրը գույն ունի՞

Կարելի՞ է ջրի միջով տեսնել առարկաներ

Փորձի՛ր հոտ քաշել ջրից

Փորձը կատարելուց հետո  ընդգծիր ճիշտ պատասխանները

1. Ջուրը .

գունավոր է. անգույն, սպիտակ, դեղին

2. Համ ունի  ՞

Այո, ոչ

3 Հոտ ունի ՞

Այո , ոչ

Որպեսզի իմանաս ջուրը կարող է իր գույնը փոխել, թե ոչ,կատարիր հետևյալ փորձը:

Վերցնենք 2 բաժակ ջուր և  марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա

Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ;

Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե`ոչ

Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

Նշի՛ր փորձի ընթացքը, գրանցի՛ր արդյունքները

Ինչ ես կարծում, ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

Փորձ 6
Կարտոֆիլ և խնձոր

Պատրաստենք յոդի թույլ լուծույթ: Այդ լուծույթը կաթեցնենք մի կտոր հում կարտոֆիլի վրա կամ մի բուռ ալյուրի վրա, դեռ չհասած խնձորի վրա: Անմիջապես կառաջանա մուգ  կապույտ գույն:Այդ գույնի առաջացումը վկայում է այն մասին, որ այդ նյութերում կա օսլա/ крахмал

Այդ լուծույթը կաթեցնենք մի կտոր լավ  հասած խնձորի վրա: Կտեսնենք, որ հասած խնձորում այլևս օսլա չկա: Բայց նրանում շաքար կա: Ուրեմն երբ պտուղը հասնում է, տեղի է ունենում հետևյալ քիմիական ռեակցիան` օսլան  վերածվում  է  շաքարի:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s