Բնապահպանություն
Աղբ
Գիտունիկի հանրագիտարան մաս 1
Ձյուն
Ծիածան
Բնագիտությունը սովորողների համար
Աստղագիտություն
Աշխարհագրության
Ֆիզիկան սովորողների համար
День: 30 декабря 2020
Դեկտեմբեր ամսվա ուսումնական նյութեր
Դեկտեմբերի 7-11
4-1, 4-2 դասարան
Ջուրը
Երկրի օդային հագուստը
Դեկտեմբերի 14-18
Նախագիծ՝
«Ամանորյա ծես» ուսումնական նախագիծ 2020-2021
4-1, 4-2 դասարան
Մաքուր պահենք մեր օդը
Մեր Երկիր մոլորակը. օզոնային շերտ
Դեկտեմբերի 21-25
Նախագծեր՝
«Ամանորյա ծես» ուսումնական նախագիծ 2020-2021
4-1, 4-2 դասարան
Խնայե՛նք բնական պաշարները
Բնագիտական փորձեր
Փորձ 1.
Վերցնենք չոր հողի մի կտոր և գցենք ջուրը: Կտեսնենք, որ հողից պղպջակներ են դուրս գալիս:
Այսինքն՝ հողում օդ կա:
Փորձ 2.
Վերցնենք մի փոքր թարմ հող և տաքացնենք կրակի վրա: Վերևն ապակի պահենք: Շուտով կնկատենք, որ ապակու վրա գոլորշի է նստել: Այսինքն՝ հողում ջուր կա:
Փորձ 3.
Շարունակենք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատենք և տհաճ հոտ կզգանք: Այդ բույսերի և կենդանիների մնացորդներն են այրվում:
Փորձ 4.
Մնացած շիկացած հողը լցնենք ջրով բաժակն ու խառնենք: Որոշ ժամանակ անց հատակին կնստի ավազը, վրայից էլ՝ կավը:
Ուսումնական Ագարակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողներ
Ժամկետը՝ շուրջտարյա
Նպատակը՝ Շփում կենդանիների հետ, խնամքի ճիշտ մեթոդների սովորում և կիրառում: Կենդանիների շփման միջոցով հաղթահարել հոգեբանական խնդիրներ: Ճանաչել կենդանիներին: Տեղեկանալ նրանց մասին: Իմանալ, թե որ կենդանին ինչպես է սնվում: Ինչպես են կենդանիներին անվանակոչում:
Ընթացքը՝ Սովորողների հետ այցելություններ Ագարակ, որտեղ նրանք սովորում են ի՞նչ գործիքներից օգտվել, ինչպե՞ս օգտվել և խնամել, ինչպե՞ս և ինչով կերակրել կենդանիներին:
Արդյունքը՝ Սովորողներ, որոնց մեջ ձևավորվել են սեր բնության և կենդանիների հանդեպ, որն էլ իր հերթին թույլ կտա ունենալ հոգատար, կենդանասեր քաղաքացի:
Գործունեություն
- Ձիերի խնամք, կերակրում, ձիավարություն
Նախագծի արդյունքը՝ այստեղ: