Նախագիծ՝
Բույսերի խնամք և տնկում
Բնագիտական փորձերի ուսումնասիրում և իրականացում 2020-2021
«Ամանորյա ծես» ուսումնական նախագիծ 2020-2021
Ուսումնական նյութեր
1 ժամ. Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:
Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ,
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին:
2 ժամ. Թեմայի ամփոփում
1. Ինչպե՞ս են բույսերը և կենդանիները ստանում օրգանական նյութեր:
2. Ինչու՞ են կանաչ բույսերը համարվում այլ կենդանի օրգանիզմների աղբյուր:
3. Ինչպե՞ս է փոխակերպվում էներգիան կենդանի օրգանիզմում:
4. Հեծանվորդը 1500 մ ճանապարհը անցնում է 60 վայրկյանում: Որոշեք հեծանվորդի շարժման միջին արագությունը:
5. Ի պատիվ անգլիացի գիտնական …… աշխատանքի միավորը կոչվում է ……:
6. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են…..: