Սովորող- սովորեցնող նախագիծ 2020-2021

1an

Նախագծի մասնակիցները` 4-րդ դասարաններ, 5-րդ դասարան,  միջին դպրոցի սովորողներ և տարատարիք ճամբարականներ

Ժամկետը՝ հունվար ամիս

Նպատակը` նախագծի նպատակն է  սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը  դասավանդվող առարկայի նկատմամբ:

Հիմնական խնդիրները`

  • Սովորել, սովորեցնել
  • Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
  • Առավելագույն ներգրավել սովորողներին աշխատանքային պրոցեսում
  • Սովորել ինքնուրույն կազմել հարցեր, փորձեր:

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ: Վարպետության դասի արդյունքում սովորողները գաղափար կկազմեն նյութերի մասին, կբացահայտեն ֆիզիկական և քիմիական երևույթների տարբերությունը:

Բնագետների ջոկատ և 1-ին դասարանի ջոկատներ՝
Բնագիտական փորձեր. սովորող-սովորեցնող նախագիծ

Վարպետության դաս՝ Վեներա Խառատյան
Հունվարի 12

Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ վարպետության դաս կանցկացնի Վեներա Խառատյանը:
Թեման՝
Լաբորատոր  փորձեր՝ օսլայի  հայտնաբերման  որակական  ռեակցիաները:
Օսլայի բացահայտման ռեակցիաներ:

Սովորող- սովորեցնող նախագիծ. Սուսաննա Սահակյան, Գայանե Մխիթարյան
Թեման՝
Միջին դպրոցի լաբորատորիայում, Սուսաննա Սահակյանի օգնությամբ՝ 8-րդ դասարանցիները Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներին կբացատրեն քիմիական և ֆիզիկական երևույթները՝ բնագիտական փորձերի միջոցով։

Վարպետության դաս. Անուշ Ասատրյան
Թեմա՝
Միկրոօրգանիզմների բազմազանությունը

Սովորող-սովորեցնող նախագիծ. Գայանե Սարգսյան
Թեմա՝
Ուսումնահետազոտական նախագիծ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s