Դեկտեմբերի 7-11 աշխատանքային նախագիծ

inCollage_20201202_010026190

Նախագիծ՝
Բույսերի խնամք և տնկում
Բնագիտական փորձերի ուսումնասիրում և իրականացում 2020-2021
Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ 2020-2021

Ուսումնական նյութեր

1 ժամ դ. 3.1Մեխանիկական աշխատանք, մեխանիկական էներգիա
Սովորաբար աշխատանք բառով նշում են մարդու այս կամ այն գործունեությունը, այդ թվում՝ մտավոր աշխատանքը: Մեխանիկական աշխատանքն ունի այլ իմաստ՝ կատարվում են միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ:
Երբ մարմինը տեղափոխվում է ազդող ուժի ուղղությամբ, կատարված աշխատանքը որոշվում է կիրառված ուժի և մարմնի անցած ճանապարհի արտադրյալով.
A=F. S
Էներգիան բնութագրում է մարմնի՝ աշխատանք կատարելու հնարավորությունը: Որքան մեծ էներգիայով է օժտված մարմինը, այնքան մեծ աշխատանք կարող է այն կատարել:
Էներգիան և աշխատանքը նույնպես չափվում են ջոուլներով:

1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
3. Ո՞ր բանաձևով են հաշվում աշխատանքը:

2 ժամ. Էներգիան տեսակներ, փոխակերպումներ
Մեխանիկական էներգիայից բացի գոյություն ունեն էներգիայի այլ տեսակներ:
Էլեկտրական էներգիայով են աշխատում գործարանային հզոր հաստոցները, տարբեր տեսակի փոխադրամիջոցները, կենցաղային սարքերը:
Էներգիան կարող է մի մարմնից հաղորդվել մյուսին: Երբ շարժվող գունդը բախվում է անշարժ գնդին և շարժվում է այն, նրան հաղորդում է իր մեխանիկական էներգիայի մի մասը:
Փորձերով հաստատված է, որ բազմապիսի փոխակերպումների ժամանակ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում:
1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
2. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում էլեկտրական էներգիան:
3. Բանվորը, կիրառելով 50 Ն ուժ, բեռը տեղափոխել է մի հարկից մյուսը: Ի՞նչ մեծություն է անհրաժեշտ նրա կատարած աշխատանքը հաշվելու համար:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s