День: 19 ноября 2020
Երկրակեղևի կառուցվածքը
Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ, անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են:
Լճերի տեսակները և ջրամբարները
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝ լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը:
Գետեր, լճեր
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը, աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր: