День: 16 ноября 2020
Ծառատունկի մասին
Շարունակում ենք երկրագործական աշխատանքները: Ծառերի տնկիների համար փոսերն ենք փորել, որպեսզի աշնանային ծառատունկը իրականացնենք: Այնուհետև տնկարանի սիրիական վարդերը տեղափոխել ենք արևելյան լանջին: Սիենայի պուրակի բույսերը տեղափոխեցինք թաղարների մեջ, որպեսզի ցրտահարությունից պահպանենք: Երկրագործական աշխատանքներին զուգահեռ կատարում ենք նաև աշնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքները: