Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճառով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրագնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
День: 4 ноября 2020
Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը
Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում, իսկ Արեգակի շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:
Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք
Լրացնել բաց թողնված բառերը՝
Օվկիանոսները չորսն են՝ ———-, —————, ——— և ——————- օվկիանոսները: Ամենամեծը ——— օվկիանոսն է:
Ամենափոքրն ու ամենածանծաղը —————-օվկիանոսն է:
——— աշխարհի ամենամեծ անապատն է:
——— աշխարհի ամենաերկար գետն է:
Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչվում են —————: Մայրցամաքները ——— են՝ ———, ————, ——————, —————, ————-, ———: Ամենամեծը ———- է: Միակ մայրցամաքը, որը ծածկված է հսկա սառույցի շերտով, ————- է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը ———— է: