Նոյեմբերի 2-6
Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը`
- Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ
Խնդիրները՝
- Կատարի՛ ր բնագիտական փորձեր ընտանիքում և տեղադրիր բլոգում, տեսանյութի տեսքով: Կարող ես օգտվել հետևյալ բնագիտական փորձերից 2020: Կարող ես այստեղ էլ ուսումնասիրել:
- Շրջակա տարածքից կամ ձեր բակից, հավաքիր բույսերի սերմեր: Տեղեկություն հավաքիր և տեսանյութ պատրաստիր այդ բույսերի մասին: Սերմնահավաք նախագիծ 2020: Կարող ես ծնողներիդ կամ ընտանիքի այլ անդամների հետ ծառեր, ծաղիկներ տնկել և տեսանյութ պատրաստել:
Պատմի՛ր քո աշնանային հանգստի մասին: Պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգացողություններով, քո տեսած բույսերի և կենդանիների տեսակներով:
Կատարած աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգում:
Նախագծի արդյունքը՝ այստեղ: