Բնագիտության 2-րդ մակարդակի հարցեր
1.Ինչու՞ ամպերն աշնանն ավելի ցածր են, քան ամռանը: Հիմնավորե՛ք:
2.Թիթեռների ո՞ր զգայարաններն են առավել զարգացած:
3. Նյութերը ի՞նչ ագրեգատային վիճակներում են գտնվում:
4.Ինչու՞ են թեյնիկների ու կաթսաների պատերին նստվածք գոյանում: Հիմնավորե՛ք:
5. Չորացնելով ճահիճները՝ մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Մեկնաբանե՛ք այս միտքը:
6. Առանձնացրե՛ք որո՞նք են ֆիզիկական երևույթները.
ա. շաքարի հալվելը
բ. կավճի կտորի մանրացումը
գ. Փայտի այրումը
դ.եղյամի առաջացումը
7. Ո՞ր կղզին է, որ թարգմանաբար կոչվում է «կանաչ երկիր»:
8.Բերե՛ք ապարների օրինակներ:
9.Ի՞նչ սարքերով են չափում մթնոլորտային ճնշումը:
10. Սևանը բոլորիս հարստությունն է: Մեկնաբանե՛ք այս միտքը: