Հոկտեմբերի 12-16 աշխատանքներ

1.Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:

Դասի նպատակը՝

  • Սովորողներին ծանոթացնել օքսիդների հետ
  • սովորեցնել բանաձևերի անունները
  • ինչպիսի կիրառություն ունեն

Խնդիրները՝

  • սովորել քիմիական բանաձևերը գրել
  • քիմիական բանաձևերի անունները սովորել

Առաջադրանք

 Օքսիդներ փորձել սովորել գրքում նշված օքսիդների անունները: Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
Ստեղծել ուսումնական նյութ:

2. Թթուներ

էլեկտրոլիտներ, որոնք դիսոցվելիս առաջացնում են ջրածնի կատիոն (H+) և թթվային մնացորդի անիոններ։ Մասնավորապես՝ թթուների բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևերով. HnR որտեղ R-ը մնացորդ է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը։ Այստեղ կարևոր է մեկ անգամ ևս ընդգծել, որ թթվի բաղադրությունում առկա, մետաղի ատոմով (ատոմներով) տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թիվը, որը բնորոշում է թթվի հիմնայնությունը, կարող է չհամընկնել թթվի բաղադրությունում առկա ջրածնի ատոմների ընդհանուր թվին։ Այսպես՝ ֆոսֆորային թթուն (H3PO3) ոչ թե եռահիմն է (ինչպես կարելի էր եզրակացնել այդ թթվի քիմիական բանաձևից), այլ՝ երկհիմն։ Պատճառն այն է, որ տվյալ թթվի բաղադրությունում առկա ջրածնի 3 ատոմից միայն երկուսը կարող է մետաղի ատոմներով տեղակալվել։ Ահա թե ինչու ֆոսֆորային թթվի առավել ճշգրիտ քիմիական բանաձևն է H2(HPO3):
Առաջադրանք

Թթուներ, դրանց կիրառումը կենցաղում, բերել օրինակներ , թե ինչ թթուներ են ձեր մայրիկները, տատիկները, հայրիկները օգտագործում կենցաղում, պատրաստեք նյութ, ուղարկեք ինձ:

Սովորողների աշխատանքները

Աբրահամյան Գուրգեն- Օքսիդներ, 2
Աղաջանյան Արսեն- Օքսիդներ
Աղլամազյան Հայկ- Օքսիդներ, Թթուներ
Մարուքյան Մարկ- Օքսիդներ և թթուներ
Նշանյան Կարապետ- Օքսիդներ, թթուներ
Արսեն Պալյան- Թթուներ, Օքսիդներ
Պետրոսյան Էվա- Օքսիդներ
Խաչատրյան Նարե- Օքսիդներ
Բեգլարյան Վիկտորիա- Օքսիդներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s