Վառելանյութերի տեսակները

Հոկտեմբերի 5-9

Վառելանյութեր, դրանց տեսակները

Մենք հեշտությամբ կարող ենք համոզվել, որ կան լավ այրվող նյութեր, մինչև անգամ՝ ինքնաբոցավառվող, և կան չայրվող նյութեր (ավազ, կրաքար, բազալտ, գրանիտ): Նյութերի այրման ընթացքում անջատվում է  ջերմություն: Բնության մեջ մեծ քանակներով հանդիպող այրվող նյութերը մարդն օգտագործել և օգտագործում է ջերմություն ստանալու համար: Դուք հեշտությամբ կթվարկեք դրանցից մի քանիսը՝ քարածուխ, փայտ, մազութբենզինկերոսին, բնական գազ և այլն, որոնք անվանում են վառելանյութեր:

Читать далее «Վառելանյութերի տեսակները»

Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:
Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Читать далее «Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ»