ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ


Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Читать далее «ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ»

Հյուսիսային Ամերիկա

ԱՄԵՐԻԿ.jpgՄեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև: Читать далее «Հյուսիսային Ամերիկա»

Թափոնների տեսակավորում նախագիծ 2020-2021

Կենցաղային թափոնների տեսակավորման կազմակերպման կարգը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց- պարտեզի սովորողներ, երկարացված օրվա կազմակերպիչներ

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝ 

  • տեսակավորել թափոնները տանը և դպրոցում,  ամեն անգամ տեսակավորելուց  կշռել և  գրանցել արդյունքը
  • հոգատար վերաբերմունք ձևավորել շրջապատի նկատմամ
  • տեղեկատվություն ստանալ նախագծի մասին և կիրառել ամեն օր

Ընթացքը՝ 

Սովորողների  և երկարացված օրվա կազմակերպիչների հետ տեսակավորում  ենք թափոնները:

Արդյունքները կհրապարակվեն երկարացված օրվա կազմակերպիչների  բլոգում և նաև իմ բլոգում, որը իրականացնում եմ սովորողների հետ:

Նախագծի արդյունքը՝ այստեղ:

Նյութի աղբյուրը՝  Հայկուհի Հովհաննիսյանի բլոգ:

Աֆրիկա

123Մեծությամբ 2-րդ  մայրցամաքն  է:  Նրա ազգաբնակչությունը կազմում է հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Читать далее «Աֆրիկա»