Մարդաչափության սեմինար-պարապմունք ՀՊՄՀ-ում

Աշխատանքային այցով մենք մարդաչափության լաբորատորիայի անդամներով հյուրընկալվել էինք Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Հետաքրքիր սեմինար-պարապմունքը վարեց՝ ֆիզիոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը: Պարոն Գրիգորյանը ծանոթացրեց մարդաչափության լաբորատորիա ունենալու պայմաններին, ուսումնասիրեցինք տարբեր սարքեր, պատմեց գործիքների և օգտագործման նրբությունների մասին: