Բնագիտության 6-րդ դասարանի առարկայական ծրագիր

Բնագիտություն առարկային շաբաթական 2 դասաժամ է նախատեսված 6-րդ դասարանում:
«Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը. 
Բնագիտությունը 6-րդ դասարաններում բնության մեջ  մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն  գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
 Այն ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնապահպանական աշխատանքների, հայրենագիտական ճամփորդությունների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով և լաբորատորիայում, փորձի հիման վրա, աստղադիտարանում:
Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտությանմեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Հետևաբար դասընթացի հիմնական խնդիրըսովորողներին բնության ուսումնասիրության գիտական
մեթոդներին ծանոթացնելն է: Սովորողը ծանոթանում է բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ,պարզ փորձերի միջոցով իր ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքների նախնական հմտություններ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանումեն սովորողների ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝տրամաբանություն, հետևողականություն,  ուսումնական աշխատանքը մինչև վերջ հասցնելու համառություն, ինքնուրույն վերլուծելու, եզրակացություններ անելու, համագործակցային ունակություններ, ինքնուրույն «հայտնագործություններ»կատարելու ձգտում:
Խմբային և նախագծային աշխատանքների շնորհիվ, նաև փորձերի և տեսական գիտելիքների հիման վրա 6-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա.

  • դիտել և նկարագրել երևույթը
  • կարողանալ չափել հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն,զանգված, ժամանակ, և այլն),
  •  հասկանալ նրանց անհրաժեշտությունը,
  • իմանալ նրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
  • բնության երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար
    ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել, փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում ներկայացնեն
  • նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ, փորձեր կատարելու պարզագույն հմտություններ, փորձերից սեփական եզրակացություններ անելու հմտություններ, գիտելիքներ տիեզերքի, Երկիր մոլորակի, դրա կառուցվածքի, մայրցամաքների և օվկիանոսների մասին։

Ուսումնական միջավայր.
Քանի որ  բնագիտությունը  հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով, անհրաժեշտ է.

  • կահավորված լաբորատորիա,
  • աստղացուցարան, աստղադիտակ,
  • համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ,
  • թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ,
  • էլեկտրոնային ռեսուրս,
  • բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն,
    փորձերի և տեսական գիտելիքների համար անհրաժեշտ է դասին վերաբերվող ուսումնական նյութեր,
  • բակ-պարտեզ, ջերմոց, խաղողի և գինու դպրոց:

Սովորողի ուսումնական գործունեության   ձևերը. դրանց հիմնական բովանդակությունը, կազմակերպումը.

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է  փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Դասերը ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան,  թանգարաններ և ցուցահանդեսներ այցելություններով,  հայրենագիտական ճամփորդություններով: Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ: Տանը սովորողը զբաղվում է ինքնակրթությամբ, իր ցանկությամբ  կատարում է իր՝ որպես լրացուցիչ կրթություն ընտրած տնային աշխատանքը, կարդում գիտահանրամատչելի գրականություն: Անհատապես կամ փոքր խմբով սովորողը կատարում է հետազոտական աշխատանք: Հատուկ կարիքներով սովորողները, ըստ իրենց կարիքի,  ներառվում են խմբային աշխատանքների մեջ:

Գնահատումը
Սովորողները գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքների ( նախագծային աշխատանք, անհատական աշխատանք, խմբային աշխատանք, որոնց արդյունքում ստեղծվում են՝ տեսաֆիլմ, պրեզենտացիա, ռադիո, տեսանյութերի թարգմանություններ և մեկնաբանություններ, փորձերի ստեղծում և ֆիլմի վերածում), որը կատարում են դասարանում և տանը։ Սովորողի կատարած ցանկացած աշխատանք դասարանում քննարկվում  և վերլուծվում է։
Կարևորվում է մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին և դրանց անդրադարձը, ֆլեշմոբերի մասնակցությունը:  Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը, ստուգատեսների մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Սովորողի ուսումնական աշխատանքի ամսական, կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշիչների որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:   Սովորողի  վաստակած գնահատականը կախված է նրա՝ դասարանական աշխատանքներին ցուցաբերած մասնակցությունից և տնային առաջադրանքների կատարումից։

Գնահատում՝

8-10 բալ ստացող սովորողները պետք է մասնակցեն և ունենան՝

  • Նախագծերի մասնակցություն
  • ֆիլմերի ստեղծում
  • փորձերի իրականացում
  • տեսադասերի վերլուծություն
  • թարգմանություններ ( տեքստ, ֆիլմ)
  • ֆլեշմոբերի մասնակցություն
  • գործնական աշխատանքների մասնակցություն և կազմակերպում
  • նախագծային համագործակցություն ընկերների հետ
  • դասարանում քննարկումների ակտիվ մասնակցություն
  •  առաջադրանքների  իրականացում

5-7 բալ ստացող սովորողները պետք է ունենան և մասնակցեն՝

  • Դասարանական աշխատանքներ
  • դասարանում մասնակցեն քննարկումներին
  • տնային առաջադրանքների մինիմալ կատարում
  • մասնակցություն գործնական աշխատանքներին
  • տեսանյութերի վերլուծություն
  • թարգմանություն

4 բալ

  • Դասարանում քննարկումերի մասնակցություն։
    6-րդ դասարանի ծրագրի թեմաները՝
  • Նյութերի փոխակերպումը
  • Մարմինների շարժումը և փոխազդեցությունը
  • Ջերմային, էլեկտրական և մագնիսական երևույթներ
  • Էներգիան բնության մեջ
  • Ձայնային և լուսային երևույթներ
  • Կենդանի օրգանիզմներիկառուցվածքը և հատկությունները
  • Օրգանիզմների կենսագործունեությունը
  • Օրգանիզմ և միջավայր
  • Մարդու առողջությունը
  • Ռադիոակտիվություն և հետևանքները
  • ՀՀ արդի բնապահպանական խնդիրները՝ նախագծի տեսքով
  • Տարերային աղետներ
  1. Նյութերի փոխակերպումը
  2. Ֆիզիկական և քիմիական երևույթները; Փորձերի միջոցով ներկայացնել ֆիզիկական և քիմիական երևույթները և ներկայացնել բլոգներում:
  3. Քիմիական ռեակցիաներ և դրանց ընթանալու պայմանները: Քայքայման և միացման ռեակցիաներ: Խմբային աշխատանք, կատարել փորձ դասարանում, այնուհետև խմբի անդամներով ներկայացնել արդյունքները:
  4. Այրում: Ի՞նչ է այրումը:Հրդեհի հանգցնելու միջոցները: Գործնական աշխատանք՝ մասնագետի օգնությամբ բակում անցկացնել ցուցադրական դաս կրակմարիչի օգտագործման վերաբերյալ:
  5. Վառելանյութ: Տեսակները: Բաժանվել խմբերի դասարանում և տանը պատրաստել տեսանյութ վառելանյութի տեսակների մասին:

Վերոհիշյալ երեք թեմաները ամփոփվում են դասարանում Թեստային աշխատանքով:

  • Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր: Ընդհանուր հասկացությունը յուրաքանչյուր նյութի վերաբերյալ: Գործնական աշխատանք: Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Կրթական հիմնական խնդիրները.

  • Ձեռք բերել գիտելիքներ ֆիզիկական և քիմիական երևույթների վերաբերյալ
  • ինչպես տարբերակել միացման և քայքայման ռեակցիաները
  • ինչպիսի վառելանյութեր  կան ամբողջ աշխարհում, որ տարածքներում կան վառելանյութեր
  • որոնք են օքսիդների հատկությունները
  • ինչ է աղը, թթուն, հիմքեը և ինչ նշանակություն ունեն արդյունաբերության մեջ
  • քիմիական նյութերը ինչ նշանակություն ունեն

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր

ֆիզիկական և քիմիական  երևույթների օրինակները փորձերով հիմնավորել, տանը և դասարանում  կատարել փորձեր աղերի, թթուների, հիմքերի և օքսիդների վերաբերյալ: Բերել վառելանյութերի օրինակներ, որոնք օգտագործվում են կենցաղում: Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Ինչ ազդեցություն ունեն քիմիական նյութերը բնության մեջ:

   5. Մարմինների շարժումը և փոխազդեցությունը: Գործնական աշխատանքներ խմբերով, բակում և դասարանում:

Կրթական հիմնական խնդիրները.

  • Մեխանիկական շարժման ինչ տեսակներ կան
  • Մարմինների փոխազդեցությունը։Ուժ
  • Առաձգականության ուժ, ուժի չափում, մարմինների ձևափոխության տեսակները:
  • Երկրի ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ:
  • Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում
  • Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր
Բնության մեջ հանդիպող մեխանիկական  հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ: Եր՞բ է մարմինը փոխում իր շարժման արագությունը: Այս թեմաներով նախատեսված է կատարել տեսական քննարկում-բացատրություն պրեզենտացիայի միջոցով  և գործնական աշխատանք: Որո՞նք են առաձգական երևույթները:Ի՞նչ նշանակություն ունի երկրի ձգողության ուժը և շփման ուժը: Ինչպե՞ս է տեղի ունենում մարմնի դուրս հրումը՝ հեղուկներում և գազերում:

    6. Էներգիա: Էներգիայի տեսակներ: Խմբային աշխատանք

Կրթական հիմնական խնդիրները.

  • Մեխանիկական աշխատանք և էներգիա
  • Էներգիայի տեսակները և փոխակերպումները
  • Էներգիան և կենդանի օրգանիզմները

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Ուսումնասիրել մեխանիկական աշխատանքը դրսում կատարելով փորձեր, օրինակ դասարանի յուրաքանչյուր խումբ առաջարկում են բեռի տեղափոխման տարբեր եղանակներ, այնուհետև խմբերը ներկայացնում են իրենց ընտրված աշխատանքի եղանակը և ապացուցում, որ այն ավելի էֆֆեկտիվ է: Ուսումնասիրում ենք էներգիայի փոխակերպումը գնդակ խաղալու միջոցով դրսում:

7.  Ջերմային, էլեկտրական և մագնիսական երևույթներ:

  •  Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
  • Ջերմային երևույթների բազմազանությունը
  • Ջերմային էներգիայի աղբյուրները
  • Մարմինների էլեկտրականացումը
  • Էլեկտրական հոսանք
  • Կայծակ

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Երեխաներին փորձի միջոցով ցույց տալ, թե որն է ջերմային հավասարակշռությունը, որոնք են ջերմային երևույթները: Կատարել գործնական աշխատանք՝ բլոգներում տեղադրել փոքր տեսահոլովակ ջերմային երևույթների մասին: Սովորողներին  կարճ տեսական բացատրությունից հետո առաջարկել կատարել փորձ մարմնի էլեկտրականացման վերաբերյալ: Դիտել տեսաֆիլմ կայծակի մասին: Սովորել հաշվարկել, թե որ հեռավորության վրա առաջացավ կայծակը:

8. Լուսային և ձայնային երևույթներ: Գործնական աշխատանք:

  • Լույսի աղբյուրներ, լույսի ուղղաձիգ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումը:
  • Լույսի անդրադարձումը: Հայելիներ:
  • Լույսի բեկումը: Ոսպնյակներ: Աչք և տեսողություն:
  • Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան:
  • Ձայնի աղբյուրներ: Ձայնի տարածումը և անդրադարձումը:

Գործնական, լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Լույսի վերաբերյալ թեմաները ուսումնասիրվելու են ֆիլմերի և փորձերի միջոցով: Ուսումնասիրում ենք ոսպնյակի հատկությունները լաբորատոր պայմաններում կամ բակում, արևի և ոսպնյակի միջոցով փորձում ենք այրել թուղթը: Պատրաստում ենք տեսանյութ հայելիների մասին: Ինչպես ստանալ ծիածան: Ինչպես է տարածվում ձայնը տարբեր միջավայրերում, օրինակ ջրում, կատարել փորձ և լուսաբանել:

9. Կենդանի օրգանիզմների կառուցվածքը և հատկությունները:

  • Բջիջ, բջջի քիմիական բաղադրությունը, բջջի կառուցվածքը: Հյուսվածքներ:
  • Բույսեր: Արմատների ուսումնասիրություն, բույսի կառուցվածքը:

Լաբորատոր, գործնական և բակային աշխատանքներ

Երեխաները ամբողջ տարվա ընթացքում զուգահեռ մյուս թեմաներին աշխատելու ենք բույսերի հետ: Ուսումնասիրելու ենք բույսերի բազմացման տարբեր եղանակներ, համեմատելու ենք դրանք, այնուհետև բույսերը տեղափոխվելու են դպրոցի բակ: Նախատեսվող նախագիծը վերաբերվելու է բույսերի կտրոնների արմատակալման տարբեր եղանակներին: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s