Անհատական աշխատաժամանակ

Սեպտեմբերի 1-12-ի

Սեպտեմբերի 4

 Նարդոսի ծաղիկների տնկում

10:10- Սրբուհի Ներսիսյան և ընկերներ

10:30- Լուսինե Բարխուդարյան և ընկերներ

11:00- Մարի Միքայելյան և ընկերներ

Սեպտեմբերի 1-12-ի նախագծեր

Կրթահամալիրի տնօրենի սուրհանակը

Սեպտեմբերի ուսումնական օրացույցը

Սեպտեմբերի 1-12-ի իմ ուսումնական նախագծերն ու անհատական աշխատաժամանակը

  1. Սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի օրը ընտանիքում
  2. Իմ երկրագործական ամառը.  նախագծի ամփոփում

Բույսերի խնամք և տնկում

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի և միջին դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝  Բույսերը խնամքի, տեղափոխման, տնկման, թարմացման, համալրման կարիք ունեն, հետևաբար  շրջանը լավ ժամանակ է վերը նշված աշխատանքների իրականացման համար  և կշարունակենք ամբողջ տարի: Սովորողները  կսովորեն մշակել, ջրել,  խնամել բույսերը:

Արդյունքը՝ կունենանք խնամված ծաղիկներով խնամված միջավայր:

Նախագծի արդյունքները՝ այստեղ:

Արդյունքներ՝
Կրթական շքերթ, ծաղկատունկ  2020
Բույսերի տնկում և խնամք
Յասամանի պուրակի խնամք
Ծաղիկների խնամք

 

Գիտելիքի օրն ընտանիքում

Ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է   4, 5, 6 -րդ դասարանների սովորողների համար

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի և Միջին դպրոցի սովորողներ

Ժամկետ ՝   սեպտեմբերի 1-ից մինչև 12-ը

Գործունեություն-ուսումնասիրություն

  • Ընտանեկան այցելություններ, թանգարաններ, Երևանյան զբոսանքներ
  • Հետաքրքիր ընտանեկան գիտական ​​ֆիլմի դիտում
  • Ընտանեկան գիտական ​​ընթերցումներ
  • Եթե ​​ընտանիքում, շրջապատում կան մարդիկ ովքեր կապ ունեն գիտության հետ, պատրաստում են հարցազրույցներ, ռադիոթողարկումներ
  • Ընտանեկան հայրենագիտական ճամփորդություններ
  • Հետաքրքիր գրքերի նվիրում

Յուրաքանչյուր սովորող իր անհատական ​​ուսումնական բլոգում հրապարակում է, թե ինչպես է անցկացրել Գիտելիքի օրն իր ընտանիքում:

Նախագծի արդյունքները՝ այստեղ:

Այսօրը Հյուսիսում

Օրը սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներով. հյուսիսի ծաղկանոցները մաքրեցինք մոլախոտերից,  պատերը կանաչապատեցինք «Իպոմեա» կոչվող մագլցող բույսով, տարածքը մաքրեցինք աղբից: Արտակ Ռշտունու ցուցումներով, օգնությամբ խաղողի վազերով ստեղծեցինք կանաչ ցանկապատ հարավ-արևմտյան լանջում:

Տեսանյութը՝  Դիաննա Գևորգյանի

 

Մարդաչափության սեմինար-պարապմունք ՀՊՄՀ-ում

Աշխատանքային այցով մենք մարդաչափության լաբորատորիայի անդամներով հյուրընկալվել էինք Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Հետաքրքիր սեմինար-պարապմունքը վարեց՝ ֆիզիոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը: Պարոն Գրիգորյանը ծանոթացրեց մարդաչափության լաբորատորիա ունենալու պայմաններին, ուսումնասիրեցինք տարբեր սարքեր, պատմեց գործիքների և օգտագործման նրբությունների մասին:

Օրը Հյուսիսում

Հյուսիսում օրն աշխատանքային էր: Առավոտյան կարճ քննարկումից հետո, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Դասավանդողների մի մասը կատարեց Հարավ-արևելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույցը:

Տեսանյութը՝ Սիդոնյա Վիրաբյանի