Առարկայական չափորոշիչների մասին

Ուսումնասիրելով « Ես և շրջակա  աշխարհ» և «Բնություն»առարկաների   չափորոշիչները ցանկանում եմ  նշել,   իմ կարծիքով  մատչելի չէր, ըստ դասարանների ուսումնական նյութերի փոփոխություն կար, և դժվար էր հասկանալ, թե որ թեման, որ դասարանում են ուսումնասիրում: Ծավալուն աշխատանք է, նորից կվերլուծեմ:

Կառանձնացնեմ մի քանի կետեր « Ես և շրջակա  աշխարհ» և «Բնություն»   առարկաներից, որոնք  հասկանալի էին :

«Ես և շրջակա  աշխարհ»    առարկայի  բոլոր թեմաների  ուսումնասիրության ժամանակ կարևոր է ապահովել  ուսումնառության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման նորարարական  բազմաբնույթ գործունեության ձևեր, որոնք կապահովեն սովորողների հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունը:

Կավելացնեմ այն, որ ոչ միայն « Ես և շրջակա  աշխարհ»,  դասավանդելու համար անհրաժեշտ է կիրառել  գործունեության տարբեր ձևերը, այլ նաև  բնագիտության առարկայի դեպքում էլ է կիրառելի գործունեության հետևյալ ձևերը՝

  • դիտումներ,
  • փորձեր,
  • հետազոտական աշխատանքներ,
  • ճամփորդություններ,
  • դասարանական քննարկումներ,
  • ուսուցողական  ֆիլմերի դիտում,
  • քննարկում,
  • տեսանյութերի ստեղծում,
  • խնդրի առաջադրում, լուծումների որոնում, դիտարկման կամ փորձի միջոցով արդյունքների գնահատում և վերլուծություն, եզրահանգումների քննարկում

Սովորողի մեջ ձևավորվի  շրջակա միջավայրը խնամելու, բարելավելու  ձևեր:
Դիտարկել և նկարագրել բույսերի  հիմնական մասերը, նկարագրել  դրանց հիմնական մասերը, հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման,  աճի գործընթացը  և դրա համար անհրաժեշտ պայմանները:

Իմ կարծիքով մեր նախագծերի միջոցով՝ սկսած թափոնների տեսակավորումից, բույսերի և կենդանիների խնամքից,  իր կատարած բնագիտական փորձից սովորողը ավելի շատ կարողություն և հմտություն է ձեռք բերում:

«Բնություն» առարկայի ուսուցման նպատակը կենդանի և անկենդան բնության
մասին նախնական գիտելիքների հաղորդումն է, բնության երևույթները ճանաչելու,
պարզ ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ փորձարարական կարողությունների ձևավորումն է, բարձր դասարաններում բնագիտական առանձին
առարկաների ուսումնասիրության անհրաժեշտ հիմքերի ապահովումը:
Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը՝

  • իրականացնել չափումներ, կատարել մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ, գնահատել արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան նյութեր և
    սարքավորումներ.
  • դրսևորել աշխատանքային հմտություններ, կարողանալ անվտանգ օգտագործել
    տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր
  • մասնակցել բնապահպանական միջոցառումների  իրականացմանըՈւսումնառության արդյունքների գնահատումը:

«Բնություն» առարկայից սովորողների գնահատման նպատակն է՝

• պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված
պահանջներին,
• բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները

«Բնագիտություն» առարկա 5-րդ դասարան

 Թեմաները ուղեկցվում էր նպատակով, վերջնարդյունքով,  լաբորատոր աշխատանքներով և միջառարկայական կապով:

Առարկայի բովանդակությունը պետք է ունենա կիրառական ուղղվածություն՝ բնության մասին նախնական գիտելիքներ հաղորդելու հետ մեկտեղ առավելապես նպաստելով սովորողների փորձարարական կարողությունների ձևավորմանը:

  • Բովանդակությունը պետք է ունենա որոշակի էկոլոգիական ուղղվածություն՝ սովորողների մեջ ձևավորելով պարզ բնապահպանական միջոցառումներ պլանավորելու և իրականացնելու կարողություններ:
  •  Առարկայի բովանդակությունը ձևավորելիս պետք է արդյունավետ զուգորդվեն գիտականության և մատչելիության սկզբունքները: Ուսումնասիրվող նյութերը մի
    կողմից պետք է համապատասխանեն բնական գիտությունների զարգացման ժամանակակից մակարդակին և բնության հիմնարար օրենքներին և օրինաչափություններին, մյուս կողմից դրանց ներկայացումը պետք է լինի պարզ, մատչելի և հետաքրքիր  սովորողների համար:
  •  Առարկայի բովանդակությունը պետք է համապատասխանի սովորողների
    տարիքային զարգացման, աշխարհընկալման առանձնահատկություններին:

Շարունակելի, նորից   պետք է ուսումնասիրեմ, քանի որ ծավալուն աշխատանք է  և ժամանակատար: 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s