Հուլիսի 10-ից 12-ը անցկացրեցինք Արատեսում՝հետաքրքիր, ուսուցողական, տարբեր աշխատանք անցկացնելու հրաշալի օրեր էին: Տիար Գևորգի ծննդյան տարեդարձն էր: Արատեսում նշեցինք, երեկոյան նստեցինք խարույկի շուրջ:
Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի
Հետո քայլեցինք Սևաժայռ, հավաքեցինք դեղաբույսեր: Ծանոթացանք օգտակար հատկություններին: Քայլեցինք միասին, զրուցեցինք հետաքրքիր թեմաներից:
Տեսանյութը՝ Տաթև Աթոյանի
Երկրագործական աշխատանքներ կատարեցինք, միջավայրը խնամեցինք, քարափը ազատեցինք մոլախոտերից:
Դաջվածքներ, հետքեր ստեղծեցինք ամեն մեկս իր ձեռքերով:
Արատեսյան օրերը հուշ դարձան կրկին անգամ, ավարտեցինք ճամփորդությունը, նորից գնալու ակնկալիքով….