Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումից

Այսօր մանկավարժական աշխատողների ութերորդ  հանդիպումն էր: Այսօրվա հանդիպումը տարբերվող էր թե՛ հարցադրումներով, թե՛ քննարկումով, թե՛ ընթացքով: Մասնակցեցի բնագետների, մաթեմատիկների, հայրենագետների հետ: Ինձ համար կարևոր էր լսել գործընկերների ձեռքբերումները, նաև թերացումները, որպեսզի նաև ես էլ շտկեմ իմ վրիպումները:
Ինձ մի քանի հարցեր ուղղեց տիար Գևորգը․առաջին հարցն ուղղված էր նրան, թե ես սովորողների հետ ինչպիսի՞ աշխատանք եմ իրականացրել: Ներկայացրեցի Սիենայի պուրակի աշխատանքները, որն իրականացրել ենք սովորողների հետ` սկսած հողը փորելուց, մոլախոտերը հեռացնելուց, սիզախոտի սերմեր ցանելուց: Այդ պահին դա միայն հիշեցի, սովորողների հետ շատ աշխատանքներ եմ կատարել՝ ճեմուղիների ստեղծումը, սարալանջի խնամքը, բնագիտական փորձեր և այլն:
Ապրիլ ամսից սկսած ծաղկանոցներ ստեղծեցինք Սիենայի պուրակում և շարունակում ենք նոր բույսերով համալրել:
Երկրորդ հարցն ուղղված էր դիպլոմային աշխատանքին, թե ի՞նչ նախագիծ ենք իրականացնում: Մեր նախագիծն է թփերի տնկարան և ծաղկանոցների ստեղծումը: Մայիս ամսից սկսած տնկարանում և ծաղկանոցներում բույսերով ենք համալրում: Թվարկեցի այն բույսերը, որոնք տնկել ենք տնկարանում: Եվ արդեն ամռան ընթացքում հերթապահությամբ կիրականացնենք բույսերի խնամքը։
Ամառային աշխատանքները շատ են և կարևոր, կշարունակեմ ուսումնական նյութեր մշակել և ինքնակրթությամբ զբաղվել, ինչու չէ նաև հանգստանալ, որ կարողանամ նոր ուսումնական տարում թարմ ուժերով աշխատել։

Շնորհակալ եմ հանդիպման համար

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s