Դիպլոմային նախագիծ․ Թփերի տնկարան և ծաղկանոցների ստեղծում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Այգեգործություն  մասնագիտություն

Թեմա՝ Տնկարանի և ծաղկանոցների ստեղծում

Այգեգործություն  մասնագիտություն

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

Ուսանողներ՝ Անժելա Բլեյան, Սուսաննա Պետրոսյան, Ալիսա Գևորգյան, Ազնիվ Մանուկյան

Թփերի տնկարան և ծաղկանոցների ստեղծում. Արտ միջավայր

Բովանդակություն

1.Ներածություն

2. Տնկարան

  • Բարբարիս
  • Քրիզանթեմ(ոսկեծաղիկ)
  • Վայրի խաղող
  • Խորդենի
  • Այգածաղիկ

3. Ի՞նչ է պուրակը.
3.1 Սիենայի պուրակի ստեղծում
3.2.Սիենայի պուրակի և ծաղկանոցի  բույսեր

  • Գայլարդիա
  • Գացանիա
  • Պորտուլակ
  • Անյուտայի աչիկներ

 1.Ներածություն

Այս դիպլոմային նախագծի պաշտպանությունը նկարագիր է սեպտեմբեր ամսվանից  կատարված աշխատանքի, որի ընթացքում  ձեռք եմ բերել մի շարք տեխնոլոգիական և բնագիտական կարողություններ՝  սերմնացանի, ճեմուղիների ստեղծման հարցում: Թեման  շատ հոգեհարազատ է, քանի որ տարատարիք սովորողների հետ աշխատել ենք այգեգործության բնագավառում: Կրթահամալիրին շրջապատող կանաչ տարածքների մեջ ծաղկած միջամտությունը պակասում է և ոչ միայն կրթահամալիրի, այլ մայրաքաղաքի և այլ քաղաքների շրջակա միջավայրում: Ամեն անգամ հանդիպելով աչք շոյող ծաղկային օազիսների ցանկություն է առաջանում լինել մասնակից նման օազիսների ստեղծմանը և սովորելով պարտեզապուրակային գործ մասնագիտության «Այգեգործ» բաժնում:  Մեզ հնարավորություն ընձեռնվեց կատարել  և ստեղծել հրաշալի ծաղկած պուրակները, իսկ ձեռք բերած փորձը սիրով կփոխանցենք մեր սաներին:
Ուզում եմ կարևորել նաև Սիենայի պուրակ նախագիծը, տնկարանի   և  ծաղկանոցների ստեղծումը, որը հնարավորություն է տալիս  սովորողներին մասնակից լինել և իրենց ձեռքերով աշխատել:
Պուրակի խնամքը ենթադրում էր սովորողների հետ ամենօրյա ժրաջան աշխատանք՝ մոլախոտերի հեռացում, հողի փխրեցում, սերմերի ցանում:

2. Տնկարան

103373138_281326206244193_4283151427204096077_n

Տնտեսություն (կամ տնտեսության մի մաս), որտեղ աճեցվում են պտղատու ծառատեսակների, խաղողի վազի, դեկորատիվ և անտառային ծառատեսակների ու թփերի տնկիներ և սերմնաբույսեր։

Մեր տնկարանում աճեցվում են բարբարիսի, վայրի  խաղողի, քրիզանթեմի, խորդենու  և այգածաղկի տնկիներ։

  • Բարբարիս

Կծոխուրը (Berberis vulgaris) ծորենազգիների ընտանիքին պատկանող, ուժեղ ճյուղավորվող թուփ է, հասնում է 2-3 մ բարձրության։ Ճյուղերը ծածկված են մինչև 2 սմ երկարությամբ` սովորաբար եռաբաժան փշերով։ Պտուղները երկարավուն, օվալաձև, կարմիր, թթվահամ հատապտուղներ են, 2 կամ երբեմն 3 սերմերով։ Հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Տարածված է Իջևանի, Ստեփանավանի, Մարտունու, Վայքի անտառների բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ բլուրների արևոտ լանջերին։ Գրանցված է «Կարմիր գրքում»։ Մշակվում է այգիներում։ Ավագ սերնդի մարդիկ, անշուշտ, հիշում են կծոխուրից պատրաստված «Մոմպաս» կոնֆետները։ Կծոխուրի (այլ անվանումներն են` ծորենի, զրիշկ, ռուսերեն` բարբարիս) բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ և պարունակում են ալկալոիդներ։ Արմատներից առանձնացվել է բերբերինի բիսուլֆատը, որն արտադրվում և վաճառվում է դեղատներում։ Տերևներում պարունակվում են մինչև 88,5 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), 39 մգ վիտամին E, պտղակալման շրջանում` 47-54 մգ կարոտին։ Չհասունացած պտուղներում կա մոտ 6 տոկոս ենթավիտամին A, վիտամին C, սապոնին, օրգանական թթուներ, պեկտին, մինչև 6 տոկոս շաքար, վիտամին E, հանքային աղեր։ Կծոխուրի զանգակաձև ծաղիկներից մեղուները հավաքում են ծաղկահյութ և ծաղկափոշի։ Մեղրը ոսկեգույն է և բուրավետ։ Կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թրոմբոզի, երիկամաքարային հիվանդության դեպքում։ Հին Հնդկաստանում «կարամելի ծառի» պտղից պատրաստել են արյունը մաքրող բալասան։ Հույները կարծել են, որ կծոխուրի թուփը երջանկություն և հաջողություն է բերում։ Տիբեթում համարվում է, որ կծոխուրի բույսից ստացված պատրաստուկները կանխարգելում են ծերացումը։ Վերջին տարիներին հայտնաբերվել է, որ լեղամուղ հատկություններ ունեցող ալկալոիդ բերբերինն օգնում է ազատվել ծխախոտի և ալկոհոլի հանդեպ կախվածությունից։ Պտուղները խորհուրդ է տրվում ուտել երիկամների և միզապարկի բորբոքման, ռևմատիզմի և լյարդի հիվանդությունների դեպքում։ Ոգեթուրմ. (Tinctura folic Berberis vulgaris). 20 գ տերևը 21 օր թրմեք 100 մլ օղու մեջ` սենյակային պայմաններում, մութ տեղում, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք 14-20 օր։ Թուրմ. Մանրացրեք տերևը, 1 ճ/գ (10 գ) չոր հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, ծածկեք տարան և 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։ Պահպանման ժամկետը 48 ժամ է։ Արթրիտ. 20 գ կծոխուրի թարմ պտուղը 24 ժամ թրմեք 500 մլ եռջրում` ջերմապահի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։ Չոր պտուղը թրմեք 1։50 հարաբերությամբ։ Շաքարախտ` ծարավը հագեցնող թուրմ. Մանրացրեք կծոխուրի ծաղիկը։ 1 թ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Ծարավը հագեցնում է նաև պտղի ջրային թուրմը։ Կծոխուրի օգտակարությունը քրոնիկ սթրեսի դեպքում տարբերում են կարճատև և քրոնիկ սթրեսը։ Սուր սթրեսն օրգանիզմի բնական արձագանքն է կարճատև վտանգների հանդեպ, որոնց դեպքում արյան մեջ ավելանում է ադրենալին և կորտիզոլ հորմոնների քանակությունը։ Սթրեսի դեպքում կարճատև ժամանակով (վայրկյաններից` մինչև մի քանի րոպե) արգելափակվում են իմունային ռեակցիաները և օրգանիզմի բնականոն գործունեությունը, քանի որ բոլոր ուժերը կենտրոնանում են արտաքին վտանգի հաղթահարման ուղղությամբ։ Սուր սթրեսը վտանգավոր չէ առողջության համար, քանի որ ադրենալինի և կորտիզոլի բաղադրությունը կարճ ժամանակ անց իջնում է միջինից ցածր մակարդակի, և արյան մեջ ավելանում է երջանկության հորմոնի` էնդորֆինի, պարունակությունը։

  • Քրիզանթեմ

Քրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայում և Աֆրիկայում։

0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։
Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ, դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները, լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից  մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած, ասեղնավոր, խողովակաձև  և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին, բրոնզի, կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով, այն սկսեցին աճեցնել նաև թաղարների մեջ:

Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ  ժողովրդականություն են վայելում, մշակվում են ամենուրեք:

Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`  

  • Մոնակո (Princesse Alice deMonaco)  սորտը աչքի է ընկնում ձյունաճերմակ խոշոր ծաղիկներով:
  • Քուին Մերի (Queen Mary)  սորտի ծաղիկները սպիտակ են, լրիվ բացված ժամանակ գնդաձև, պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած:
  • Մոն Բլանը(Mont  Blanc) սպիտակ է, խոշոր, գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում:
  • Օլիվյեն (Olivier) խոշոր, բաց մանուշակագույն  ծաղիկ է, պսակաթերթիկները թեքված են դեպի վեր,  բարձրահասակ է:
  • Հոկտեմբերյան արև (Soleil d’ October  ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով, ծաղկում է վաղ:
  • Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ, որոնք ուշ են բացվում:
  • Ոսկյա անձրև(La  oluie d’or) սորտը մանրածաղիկ է`  դեղին-ոսկեգույն:
  • Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է`  փայլուն տերևներով:
  • Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը (Efiektol), որի ծաղիկը խոշոր է և դեղին:

Ոսկե աշնան ծաղիկքրիզանթեմ 

Քրիզանթեմը հնագույն ժամանակներից իշխանության խորհրդանիշ է եղել. 16 ծաղկաթերթ ունեցող դեղնաոսկեգույն ծաղիկը պատկերված է Ճապոնիայի Միկադոյի անձնական կնիքի վրա։ Ճապոնիայի բարձրագույն պետական պարգևներից մեկը Քրիզանթեմի շքանշանն է, այն պատկերված է երկրի պետական էմբլեմի և դրամի վրա։
Քրիզանթեմը ճապոնացի կամիկաձեների նվիրվածության և անձնազոհության խորհրդանիշն է եղել։

Քրիզանթեմը Chrysanthemum աստղածաղկավորների ընտանիքի բույս է։ Եվրոպայի և բարձրլեռնային և  ալպիական գոտիներում հանդիպում է C.Alpinum տեսակը, որը մշակվում է ալպինարիումներում, դրա արտաքին ծաղկաթերթերը սպիտակ են, իսկ ներքինները` դեղին խողովակաձեւ։ Ժամանակակից տեսակները ստացվել են հնդկական և  չինաճապոնական C.Cindicum եւ C.morifolium տեսակներից, սելեկցիոն աշխատանքների հետևանքով որոշ տեսակների մոտ խողովակաձև ծաղիկները բացակայում են, իսկ եզրային լեզվակավոր ծաղկաթերթերի թիվը մեկ ծաղիկի վրա կարող է լինել 70-ից ավելի։ Քրիզանթեմ թարգմանաբար նշանակում է` ոսկեգույն, այն ծաղկում է օգոստոսի վերջից, դիմանում սառնամանիքներին և երբեմն կարող է ուրախացնել իր բազմերանգ գույներով և բուրմունքով նույնիսկ ծննդյան օրերին։

Քրիզանթեմը ոսկե աշունի զարդն է համարվում։ Ճապոնիայում մինչև մեր օրերը պահպանվել է մի ավանդույթ, երբ երեկոյան բացված ծաղիկը ծածկում են կտորով և առավոտյան դրա վրա իջած բուրումնավետ ցողով մաքրում դեմքը։ Ըստ հին հավատալիքների` այս արարողությունը պարգևում է առողջություն և  երկարակեցություն։ Եվրոպայում քրիզանթեմը սկսել են մշակել 18-րդ դարում` որպես դեկորատիվ բույս այգիները և բնակարանները զարդարելու համար։ Տարածված է C.carinatum տեսակը, որն առատորեն ծաղկում է ամռանը, այն ցածր բույս է, որը հարմար է տնային պայմաններում աճեցնելու համար։ Հայտնի է, որ ճապոնացիները երկիր մոլորակի ամենաերկարակյաց բնակիչներն են, հետաքրքիր է, որ նրանց սննդակարգի անբաժան մասն է կազմում նաև քրիզանթեմը։ Այս հրաշալի բույսի մեջ պարունակվում են բազմաթիվ օգտակար նյութեր` բետա-կարոտին, կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ։ Ծաղիկները և  տերևները հարուստ են ածխաջրերով, ճարպով, պրոտեինով, պարունակում են նիկոտինաթթու, B խմբի այլ վիտամիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, միայն բույսին բնորոշ գլյուկոզիդ և  եթերային յուղ։

Ուտելի քրիզանթեմն ունի տերևաբանջարային բույսերին բնորոշ հատկություններ, պարունակում է քլորոֆիլ և օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման և  բուժման համար։ Բուժիչ նպատակներով օգտագործում են փոքր ծաղիկներ ունեցող քրիզանթեմի տեսակները։ Բույսից ստացված եթերային յուղերը շատ երկրներում օգտագործում են Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու համար։ Հիվանդն ամեն օր մի քանի անգամ պետք է տրորի մատներով բույսի տերևիկը եւ խորը շնչի տարածվող հաճելի դառնահոտությունը։

Քրիզանթեմը կիրառվում է ստամոքսի և  աչքի հիվանդությունների, միգրենի, ալկոհոլիզմի, ոսկրախտի դեպքում։ Ունի նաև լուծողական, ախորժակը լավացնող հատկություն։ Ժողովրդական բժշկության մեջ քրիզանթեմի թարմ ծաղկաթերթերն օգտագործվում են մրսածության, վերքերի, ուռուցքների, գլխացավի բուժման համար։

– Քրիզանթեմի տերևները մթերելուց առաջ չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Մթերված հումքը ավելացնում են ուտեստներին, մատղաշ, թարմ տերևները նույնպես ավելացնում են աղցաններին, ուտում են ինչպես հում, այնպես էլ եփված վիճակում։ Սննդի մեջ օգտագործում են նաև  բողբոջները։ Արևելքում հարգի է քրիզանթեմի գինին:

  • Վայրի խաղող

Վայրի խաղողը մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կինոմոնակարմրավուն երանգ։ Արագաճ բույս է, բարձրությունը հասնում և երբեմն անցնում է 10 մ-ից։ Կառչող բույս է բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին սակայն հենարանի կարիք է զգում։

Մշակում
Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Հաջորդ տարի գարնանը դրանք անջատում են միմյանցից և որպես ինքնուրույն բույս տնկում համապատասխան հողամասերում, 30-40 միջբուսային տարածությամբ։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15-20 սմ երկարությամբ, յուրաքանչյուր կտրոնի վրա թողնելով 3-4 աչք, և ջերմատանը կամ ջերմոցում տնկում են այգու ավազախառը հողում։

  • Խորդենի

Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել 17-րդ դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս։ Խորդենին լայնորեն մշակվում է ԱլժիրումԱմերիկայումԻսպանիայումՃապոնիայում։

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր խորդենի (P. roseum)։ Բազմամյա կիսաթուփ է, արմատը՝ հզոր, ցողունը՝ 80-100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված։ Տերևները՝ հերթադիր, բլթակավոր, թավոտ։ Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%)։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ։ Վարդաբույր խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի, խոնավության և հողի նկատմամբ։ Սառնամանիքները ( -2-ից -3 °C) խիստ վտանգավոր են։ Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում։ Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում։

Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում)։ Վարդագույն խորդենու եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդագույն հեղուկ է, պարունակում է 64-75% սպիրտներ։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ։ Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Կանաչ զանգվածը պարունակում է աղանյութեր։

ՀՀ-ում հայտնի է խորդենու 19-22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր։ Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին. ՀՀ-ում մշակվել է 1938 թվականից՝ Արմավիրի մարզում (Արմավիրում գործում է խորդենու տնտեսություն-գործարան)։ Միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 80-100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ճյուղավորված։ Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն։ Պտուղները հազվադեպ են տրոհվում։

  • Այգածաղիկ

Այգածաղիկ (լատ.՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում մշակության մեջ՝ այգածաղիկ ծիրանագույնը, որն ունի բազմաթիվ տարատեսակներ։

Արտաքին կառուցվածք
Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև:

  1. Ի՞նչ է պուրակը.

 Պուրակ, կանաչապատ ոչ մեծ տարածք (0, 1-2, 0 հա) բնակավայրերի հրապարակներում, փողոցներում և առանձին շենքերի մոտ։ Նախատեսվում է կարճատև հանգստի և ճարտարապետական ձևավորման համար։ Այն ըստ քաղաքաշինական իրավիճակի կարող է ունենալ միայն ճարտարապետական համալիրը ձևավորող, լրացնող դեր՝ առանց անմիջական մոտեցման հնարավորության (Սպանդարյանի անվան հրապարակը Երևանում)։ Պուրակի հատակագծային լուծումը կարող է լինել ինչպես կանոնավոր՝ երկրաչափական (Մարսյան դաշտը Լենինգրադում), այնպես էլ ազատ՝ բնապատկերային (Երևանի օպերայի և բալետի թատրոնի պուրակ)։ Պուրակի ճարտարապետական հորինվածքի կարևոր տարրերն են քանդակներըհուշարձանները, ջրավազանները, շատրվանները, ծաղկանոցները և բարեկարգման այլ հնարքներ։ Դրանք ճարտարապետորեն լրացնում և հարստացնում են արդի բնակավայրերի արհեստական միջավայրը:

3.1. Սիենայի պուրակ ստեղծում

Սիենա

2019  թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր աշխատել ենք սովորողների հետ

Նախագիծ՝
Հյուսիսային դպրոց. Սիենայի հրապարակ

Արդյունքները՝
Փոքրիկ պարտիզպանները
Սիենայի հրապարակի բարեկարգման աշխատանքներ
Սիենայի հրապարակի շարունական աշխատանքները
Բնագետները՝ Սիենայի հրապարակում
Աշխատում ենք Սիենայի հրապարակում
Սիենայի հրապարակի աշխատանքները
Սիենայի հրապարակի եռուզեռը
Շարունակում  ենք աշխատել Սիենայի հրապարակում
Խաղողատունկ Սիենայի հրապարակում
Սիենայի հրապարակի այսօրվա աշխատանքները
Սիենայի հրապարակի աշխատանքները
Աշխատում ենք Սիենայի պուրակում
Բարեկարգման աշխատանքներ Սիենայի պուրակում
Հյուսիսում նորամուտ էր. Սիենայի հրապարակ

Սիենայի պուրակում աշխատել ենք տարատարիք  սովորողների, Սուսաննա Պետրոսյանի հետ, մեզ օգնել և ղեկավարել է Էդմոնդ Փաշինյանը:

Սկսեցինք ճեմուղիները ստեղծել սովորողների հետ՝

Այնուհետև  հողը փորեցինք,  ազատեցինք մոլախոտերից,

հետո հողը մաղեցինք, որպեսզի տեղափոխենք  և լցնենք նոր կառուցվող պուրակում

սիզախոտի սերմեր ցանեցինք,

իսկ պուրակի  չորս բլրակները՝  պետք է դառնային ծաղկանոցներ:

3.2. Սիենայի  պուրակի և ծաղկանոցի  բույսեր

inCollage_20200605_232354524

Ապրիլի 24-ը  կանաչ ապրումի, խոնարհումի  օր է: Հյուսիսային դպրոցում սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ ծառատունկ իրականացրեցինք: Դեկորատիվ ծառեր տնկեցինք Սիենայի պուրակում:

Այնուհետև մեզ միացան տիկին Շողիկը և Կարինե Մացակյանը: Տիկին Շողիկը ծաղիկների սածիլներ նվիրեց  և միասնական տնկեցինք Սիենայի պուրակում

Սիենայի չորս բլրակները համալրեցինք  բույսերով: Ամեն բլրակի վրա տնկեցինք մի տեսակի ծաղիկ՝ գայլարդիա, գացանիա, պորտուլակ, անյուտայի աչիկներ: Այսպիսով մեկնարկ տվեցինք ծաղկանոցների ստեղծմանը

  • Գայլարդիա

20190617_120628

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է` ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկայից:

Տերևները երկարավուն  օվալաձև են, լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր: Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև  կամ միայն և խողովակաձև   խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է` դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր: Հանդիպում են կիսալիաթերթիկ  և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր: Լուսասեր է,  և  բավականին երաշտադիմացկուն, լավ է աճում և առատորեն ծաղկում հումուսով ու սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում: Բույսի բարձրությունը չի  անցնում 50-60 սմ-ից:
Բազմանում է սերմերի միջոցով, որոնք նպատակահարմար է ցանել մայիսին` անմիջապես բաց գրունտում:
Բազմամյա  գայլարդիաներից կարելի է նշել հիբրիդայինը (Gaillardia hybrida): Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի: Ունի նաև կոմպակտ, ցածրաճ  այլատեսակ` մինչև 40 սմ բարձրությամբ: Ծաղիկները խոշոր են` մինչև 10-12 սմ տրամագծով: Սերմերը  ցանում են  ապրիլին` կիսատաք ջերմոցներում: Սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում և ապահովում լույսով ու խոնավությամբ: Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո  բույսերը դաշտ են տեղափոխում: Պիտանի են լանդշաֆտային ձևավորումների համար:

  • Գացանիա

Գացանիա փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաաճ բույս   է՝  մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։
Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։
Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները՝

  • Երկարացողուն (բազմամյա է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սմ-ի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված):
  • Ցանքը կատարում են ջերմոցներում, ապրիլի երկրորդ կեսին: Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում:  Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը: Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը: Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են: Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ): Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում:
  • Անյուտայի աչիկներ

Անյուտայի աչիկներ (լատ.՝ Víola trícolor), մանուշակազգիների ընտանիքի միամյա, երկամյա խոտաբույս    է:
Վայրի վիճակում աճում է Եվրոպայում և Ասիայում։
Տերևները լայն ձվաձև կամ երկարավուն նշտարաձև են՝ բութ եզրերով։ Ծաղիկները եռագույն են, պտուղները՝ տուփիկ։ Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ)։
Ամենուր կիրառվում է ծաղկային ձևավորումներում։ Վայրի Եռագույն մանուշակը օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես խորխաբեր միջոց։

Ծաղկանոցներ

Հյուսիսային դպրոցի տարածքում ծաղկանոցները համալրեցինք նաև քրիզանթեմի, ռուդբեկիայի սածիլներով:  Եվ ընդգծեցինք:

  • Ռուդբեկիա

Մշակության մեջ միամյա ռուդբեկիաներից բացի, հանդիպում են նաև բազմամյա տեսակներ, որոնցից այստեղ կնշենք միայն մի քանիսը։ Կտրտված տերևավոր ռուդբեկիայի բարձրությունը հասնում է 2-2,5 մ-ի, ծաղկում է առատ և երկարատև՝ հուլիսօգոստոս ամիսներինծաղիկները լիաթերթ են, գնդաձև, դեղին ոսկեգույն։ Կարմիր ռուդբեկիան ունի 5 տեսակ։ Տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 60-80 սմ-ի սահմաններում։ Ծաղկում է օգոստոսից մինչև սեպտեմբերհոկտեմբեր։ Ծաղիկները մուգ կարմիր են ոսկեգույն կենտրոնով։ Գեղեցիկ ռուդբեկիան  ծաղկում է հուլիսօգոստոս ամիսներին, դեղին բրոնզագույն ծաղիկներով, բարձրությունը հասնում է 1,5 մ-ի։ Բոլոր տեսակներն էլ Երևանի պայմաններում ձմեռում են գրունտում, առանց ծածկոցի։

Մշակում
Ռուդբեկիան բազմացվում է թփիկի բաժանումով՝ աշնանը կամ վաղ գարնանը, ինչպես նաև կտորներով և սերմերով։ Ցանկը բաց գրունտում կարելի է կատարել գարնանը և աշնանը, իսկ ջերմատներում կամ ջերմոցներում՝ միայն գարնանը։ Սերմերը քառանիստ են, նման են 2 միլիմետր երկարության փոքրիկ փայտիկների, ունեն գորշ, սևին տվող գույն։ Ծլում են 8-15 օրվա ընթացքում։ Ծլունակությունը պահում են 2-3 տարի մեկ գրամում պարունակվում է 2400 հատիկ։ Բույսերը տնկում են արևոտ հողամասերում, բույսը  բույսից 60-80 հեռավորության վրա։ Նախընտրում է սննդանյութերով հարուստ, պարարտ հողեր։ Պահանջկոտ է խոնավության նկատմամբ։ Բույսը նույն տեղում կարելի է թողնել 3-4 տարի և ավելի։

Օգտագործում
Օգտագործվում է ծաղկային տարբեր ձևավորումներում, ծաղկած վիճակում հատկապես դեղին-ոսկեգույն ռուդբեկիան, շատ գեղեցիկ է մարգախոտի կանաչ ֆոնի վրա մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք բավական երկար են դիմանում ջրի մեջ։ Կա նաև այս բույսի միամյա տեսակը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s