Ծառերի պարարտացում

inCollage_20200519_174228976Այսօր  երկու երեխա Հյուսիսային դպրոցի բակից գոմաղբ տեղափոխեցին 96-րդ շենքի  բակ, որպեսզի պարարտացնեն հողը: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Երեխաների հետ ճանապարհին զրուցեցինք, որ ծառերից   առատ  բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը:  Բակ հասնելուն պես երեխաներն անցան գործի և ծառերի ակոսներին գոմաղբ լցրեցին: