Ապրիլ ամիսը էլ ավելի հետաքրքիր դարձավ, որովհետև անընդհատ կապի մեջ էինք սովորողների և նրանց ընտանիքի անդամների հետ:
Միասնական շատ նախագծեր իրականացրեցինք: Տեսադասերը այնպես ենք անցկացնում, որ լինի արդյունավետ և տարբերություն չի նկատվում, որ սովորողների հետ ինչ միջավայրում ենք աշխատում, միասին տեսադասի ընթացքում բույսեր ենք տնկում՝ Բեգոնիայի տնկում տեսադասի ընթացքում և սովորողները հաճույքով են իրականացնում, և իրենց ընկերներին ցույց տալիս: Իսկ ընտրության գործունեության սովորողները պատմում եմ իրենց պատշգամբի բույսերի մասին: Եվ այդպես ամփոփեցինք Իմ այգի նախագիծը, որի շրջանակներում սովորողները պատմեցին, տեսանյութ պատրաստեցին և բույսեր տնկեցին, ամփոփումը՝ այստեղ:
Կարևոր նախագծերից է Բնագիտական փորձերի ուսումնասիրում նախագիծը, այդ նախագծին սովորողները սիրով մասնակցեցին, ընտրեցին, իրենց ցանկությամբ որևէ փորձ և կատարեցին ու միասին ամփոփեցինք՝ բնագիտական փորձերի փաթեթը :
Հետաքրքիր նախագծերից մեկն էր նաև Սնկեր նախագիծը, որի ընթացքում ընտանիքներով միասնական սնկով աղցան, կարկանդակ, պիցցա են պատրաստում, կարող եք դիտել արդյունքը՝ այստեղ:
Եվ այդպես երկու շաբաթ աշխատեցինք, պատրաստվելով հաջորդ շաբաթվան: