Մարտի 30-ից աշխատում ենք ընտանեկան նախագծերով, սովորողների հետ աշխատում ենք և՛ տեսադասերով, և՛ բնագիտության առցանց փաթեթով: 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները և ընտրության խումբը հետաքրքիր ընտանեկան աշխատանքներ են կատարում և տեղադրում բլոգներում, ինչպես նաև տեսադասերի ժամանակ իրենց ընկերներին ցույց են տալիս, թե ինչպիսի բույսեր ունեն տանը և ինչպես են խնամում, պատմում են իրենց պատշգամբի բույսերի, բույսերի կառուցվածքի, բույսերի խնամքի և ածիկացանի մասին: Ամփոփել եմ մարտի 30- ապրիլի 3-ի շաբաթվա աշխատանքները: Սովորողները հետաքրքիր աշխատանքներ են իրականացրել, կարող եք տեսնել իմ ամփոփման մեջ և սովորողների բլոգում:
Ամեն օր մուտք եմ գործում Հյուսիսային դպրոցի սովորողների բլոգ, աշխատանքների ամփոփում եմ իրականացնում, այնուհետև Միջին դպրոցի 7.5 և 7.7 դասարանի բլոգների դիտարկում եմ իրականացնում, կարդում եմ Դպիրում հրապարակված հոդվածները, և ուսումնասիրում եմ մոնտաժային ծրագրեր:
Իսկ ապրիլի 6-12-ը, ավելացրեցի մի նախագիծ՝ Թռչնադիտարկումը, որը առաջարկել է՝ Սիրանուշ Թումանյանը, կաշխատենք սովորողների և ընտանիքի անդամների հետ ուսումնասիրել թռչնատեսակները:
Ընտրության խմբով աշխատում ենք ՝ Իմ այգին նախագծով: