Հեռավար ուսուցումը դեպի ընտանիք

Այսօր մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեխնոլոգիաները արագ զարգանում են, և եթե մենք չօգտվենք այդ ամենից, ուղղակի հետ կմնանք կյանքից, մեդիամիջավայրից և ժամանակակից տեխնոլոգիաներից:Ամբողջ աշխարհին, ինչպես նաև մեր երկրին սպառնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը.  ստացանք առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը: Մենք  դադարեցրինք  սովորողների հետ ֆիզիկական  միջավայրում շփումը և տեղափոխվեցինք մեդիամիջավայր՝ իրականացնելով առցանց-հեռավար ուսուցում:
Քանի որ սովորողները  ունեն իրենց անհատական ուսումնական գործիքները, տանը  ծնողների, ընկերների հետ միասին կարող են մասնակցել առցանց ուսուցմանը և հետ չմնալ ուսումնական գործընթացից:
Դասավանդողները  մեկ շաբաթվա առաջադրանքները, նախագծերը հրապարակում են իրենց բլոգներում, իսկ սովորողները մուտք են գործում ուսուցչի բլոգ և իրականացնում են նախագծերը:
Երկու տարի է, ինչ ես աշխատում եմ  «Մխիթար Սեբաստացի»   կրթահամալիրում, ինձ համար մարտի 2-ից 6-ի առցանց ուսուցման շաբաթը  առանձնացավ իր բնույթով, քանի որ առաջին անգամ էի  հեռավար աշխատելու, այն էլ մեկ շաբաթ, բայց հետո զգացի, որ դժվարություն չկա,  երբ աշխատանքդ պլանավորում ես, իր հունով ընթանում է, որևէ խնդրի առջև չես կանգնում: Նախագծերին սովորողները  սիրով մասնակցեցին, կատարեցին աշխատանքները և հղումները ուղարկեցին ինձ, ամփոփեցի ըստ օրերի: Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների բնագիտություն առարկայից կատարած աշխատանքների արդյունքները՝  հեռավար ուսուցման մարտի 2-6  շաբաթվա ամփոփում:
Առցանց ուսուցումը նպաստեց էլ ավելի կատարելագործվելու, ինքնակրթվելու, երբ հաջորդեց նոր՝ մարտի 16 —ից 20-ի հեռավարառցանց ուսուցման երկրորդ շաբաթվա գիրը: Կազմեցի այս անգամ այնպիսի նախագծեր,  որոնք անմիջական կապ ունենային  սովորողի, ընտանիքի և գարնանային աշխատանքների հետ: Սովորողները մեծ ոգևորությամբ աշխատանքները կատարում էին և հրապարակում բլոգում, իսկ ես որպես ուսուցիչ իրականացնում էի իմ ամենօրյա  ամփոփումները: Օր օրի  շատանում էր սովորողների և ընտանիքի մասնակցությունը նախագծերին: Սովորողները ներգրավեցին ընտանիքի անդամներին՝ հայրիկին, տատիկին, և տեսանյութեր պատրաստեցին, թե ինչպե՞ս է հայրիկը էտում ծառերը, մյուսները հարցազրույց էին  պատրաստում տատիկի հետ պարտիզապուրակային աշխատանքներիբույսերի խնամքի,  գարնանային աշխատանքերի մասին: Կան սովորողներ, որ ներկայացնում էին  գարնանային աշխատանքերի տեսանյութերի փաթեթ, թե ինչպես են աշխատում բակում՝ սկսած հողը փորելուց,  մինչև միջավայրի խնամք, ծառերի էտ, խուրձերի կապում:
Սովորողները, կրթամալիրում ձեռք բերված կարողությունը տանելով ընտանիք, փոխանցեցին ընտանիքին։ Իմ կարծիքով սա է  մանկավարժությունը, որ սովորողները կարողանում են նաև ընտանիքում իրենց փոքր աշխատանքով օգտակար լինել, այսինքն ձեռք են բերել հմտություն, կարողություն՝ իրենց փոքր ներդրումով  ծնողներին, տատիկին, պապիկին  օգնելու համար:
Հեռավարառցանց ուսուցման երկրորդ շաբաթը ամփոփեցի  օրերով, իսկ վերջում՝  տեսադաս իրականացնելով:
Առցանց ուսուցումը էլ ավելի գրավեց մեզ, երբ օգտագործեցինք zoom.us հարթակը տեսադաս անցկացնելու համար: Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին, անհամբեր սպասում էին, թե ե՞րբ է սկսվելու: Երբ  հարցրեցի, թե ի՞նչ  դժվարություն ունեն հեռավար- ուսուցման ընթացքում, միանգամից պատասխանեցին, որ չունեն,միայն դժգոհում էին այն բանից, որ հնարավորություն չունեն շփվելու, Ատտիին կերակրելու, խաղալու և վայելելու Հյուսիսի գարունը…
Տեսադասի սկզբում պայմանվորվեցինք, որ հերթով պետք է խոսեն, մեկը մյուսին չընդհատի, ուղղակի լսի, երբ իր հերթը կգա, նոր  կարտահայտվի, իսկ եթե դեռ իր հերթը չի հասել, պետք է բարձրախոսը  անջատի և լսի ընկերոջը: Տեսադասի կարևորությունն այն է, որ սովորողների մեջ ձևավորվում է խոսքի կուլտուրա, իրար հարգելու, լսելու և, առհասարակ, կապ չունի՝ որտե՞ղ է գտնվում, ի՞նչ գործունեություն է իրականացնում, և ի՞նչ միջավայրում է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s