Առցանց ուսուցում. մարտի 16-ից 20-ը, բնագիտություն, ընտրության խումբ

AT

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում
Ժամանակահատված՝  մարտի 16-20
Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի սովորողներ, ընտրության խումբ

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

1. Երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ
Հարցազրույցներ վարիր ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային, բակային աշխատանքների մասին: Գյուղատնտեսական խորհուրդներ հավաքիր` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին: Պատմի՛ր Ձեր բակում ինչ ծառերի, ծաղիկների տեսակներ կան: Ինքդ էլ մասնակից դարձիր, օգնի՛ր պարտիզապուրակային աշխատանքներին ( հողի փորում, ծաղկատունկ, ծառատունկ, ծառերի էտ, ծառերի կրապատում ): Տեսանյութ  պատրաստի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ:
Կարող եք նաև  իրականացնել Սերմնացան. ուսումնական նախագիծը:

2.Կրթական պարտեզ. ուսումնական նախագիծ
Զարգացնել հոգատար վերաբերմունք  կենդանիների  նկատմամբ, կենդանիների խնամք, կերակրում: Տեսանյութ պատրաստելիս նաև նկարի՛ր, թե ի՞նչ պայմաններում կամ ի՞նչ  տնակում ես պահում քո սիրելի կենդանուն: Եթե կենդանի չունես, համացանցից տեղեկություն հավաքիր այն կենդանու մասին, որին շատ ես սիրում և կցանկանայիր պահել նրան:

3.Թափոնների տեսակավորում. նախագիծ
 Եթե ժամանակ ունենաս տանը տեսակավորի՛ր  թափոնները, նաև թափոններից պատրաստի՛ր  հետաքրքիր  իրեր: Պատմի՛ր ընթացքի մասին և տեղադրի՛ր բլոգումդ:

Նկարահանի՛ր նախագծերի իրականացման   ընթացքը. տեսանյութը հրապարակի՛ր բլոգումդ և հղումն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին՝ anjelableyan@mskh.am

4-րդ դասարան
Ուսումնական նյութ
Հողը

5-րդ դասարան
Ուսումնական նյութ՝
Քամի: Քամու տեսակները
Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s