Հունվարի 23-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի ճամբարականները մեկնեցին ձմեռային մարզական խաղերի Կոտայքի մարզ, գյուղ Զառ: Ճամբարականների այսօր վայելեցինք սպիտակ և փափուկ ձյունը՝ վերադառնալով մանկություն: Ճամբարականների հետ իրականացրեցինք քայլարշավ, խաղացինք ձմեռային խաղեր՝ ձնագնդի, սահնակով սահեցինք, խոշորացույցով կատարեցինք ձնային ուսումնասիրություններ: Իսկ վերջում միասին ընթերցեցինք ձմեռային մի քանի ստեղծագործություններ: Հիանալի ճամփորդության համար շնորհակալ ենք նաև մարզիչ՝ Միքայել Ղազարյանին:
Տեսանյութ՝ Դիանա Գևորգյանի