ԳԵՏԵՐԻ ԵՎ ԼՃԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ

Գետերի նշանակությունը: Գետերը մեր մոլորակի արյունատար ա­նոթներն են: Պատահական չէ, որ դեռ վաղ ժամանակներից բոլոր բնակավայրերը մարդիկ կառուցել են գետերի ափերին, որ այդ գետերի քաղցրա­համ ջրերն օգտագործեն իրենց կարիքների համար: Աշխարհի գրեթե բո­լոր խոշոր քաղաքները գտնվում են գետերի ափերին:

Գետերի ջուրն օգտագործվում է խմելու և կենցաղային նպատակնե­րով, ոռոգման համար, արդյունաբերության մեջ, գետերը նաև հազարամ­յակներ շարունակ ձկնային սննդով են ապահովել մարդուն, եղել են նաև տրանսպորտային միջոց՝ նավարկության և բևեռների տեղափոխման հա­մար: Վերջապես՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էլեկտրաէներգիա ստանալու համար: Օրինակ՝ Հրազդան և Որոտան գետերի վրա կառուցվել է էլեկտրակայանների համակարգ:

Գետերի ջուրն օգտագործելու համար հաճախ անհրաժեշտ է լինում կարգավորել գետերի հոսքը, և այդ նպատակով գետի հունում կառուցում են ջրամբարներ:

Գետի ջրի տարեկան հոսքը չափվում է խորանարդ մետրով:

Լճերի նշանակությունը: Լճերը նույնպես կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում: Հատկապես քաղցրահամ լճերի ջուրը պիտանի է կենցա­ղում և ոռոգման նպատակով օգտագործելու համար, իսկ աղի լճերից արդ­յունահանում են կերակրի և այլ տեսակի աղեր:

Շատ լճեր օգտագործվում են ձկնաբուծության և ձկնորսության նպա­տակով: Մեծ լճերը ծառայում են նաև նավարկության համար՝ դրանցով տեղափոխում են բևեռներ ու մարդկանց:

Լեռնային գեղատեսիլ լճերը ծառայում են տուրիզմի զարգացմանը և մարդկանց հանգստի կազմակերպմանը: Օրինակ՝ Սևանա լիճը Հայաստանի կարևորագույն հանգստավայրն է, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց հանգիստն են վայելում ամառվա շոգին:

Լեռնային լճերը հարուստ են նաև էներգետիկ պաշարներով, եթե լճից գետ է սկիզբ առնում: Այս առումով շատ տիպիկ է Սևանա լիճը, որից դուրս եկող Հրազդան գետի վրա կառուցված է վեց ջրաէլեկտրակայան:

Լճերը, ունենալով այսպիսի կարևոր նշանակություն, այսօր պահպա­նության խիստ կարիք ունեն: Բազմաթիվ լճային ավազաններում, որտեղ բնակչությունը խիտ է, և մարդու տնտեսական գործունեությունը մեծ է, ջու­րն զգալի չափով աղտոտված է, իսկ առանձին դեպքերում դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

Աշխարհի շատ երկրներում հատուկ միջոցառումներ են իրագործվում լճերի մաքրությունը պահպանելու համար: Մեր երկրում նույնպես հսկայա­կան աշխատանքներ են տարվում Սևանա լճի մակարդակի բարձրացման և ճահճացման վտանգի կանխման համար:

Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր գետերը և գեղատեսիլ Սևանը:

Նյութի աղբյուրը՝  Իվետա  Ջանազյանի բլոգից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s