«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միակն է իր տեսակի մեջ, որն ունի «Գինու և խաղողի դպրոց», որտեղ 4-րդ դասարանից սկսած սովորողները՝ նախագծային ուսուցման շնորհիվ, ծանոթանում են գինեգործությանը, իսկ կրթահամալիրի Քոլեջի ուսանողները ստանում են գինեգործ խաղողագործի որակավորմամբ մասնագիտություն։ Դպրոցի նպատակը հետևյալն է՝ գինեգործությունը, որպես հինավուրց ժամանակներից փոխանցված ավանդույթ, փոխանցել սերունդներին՝ որպես արվեստ և մշակույթ։ Լինելով եզակին՝ դպրոցը չի դադարում հյուրընկալել մեկը մյուսից հետաքրքիր հյուրերի, գործընկերների, որոնց հետ համագործակցության շնորհիվ կրթահամալիրում զարգանում է գինեգործությունն ու խաղողագործությունը։
Այս անգամ «Գինու և խաղողի դպրոց»-ի հյուրն էր՝ Semina Consulting ընկերության գործադիր տնօրեն Վահե Քեոշքերյանը։Տեսանյութը՝ Հայկուհի Հովհաննիսյանի