4-րդ ջոկատով այցելեցինք քոլեջի ջերմոց-լաբորատորիա, այնտեղ տիկին Շողիկի հետ զրուցեցինք կանաչ ցանկապատի մասին: Այնուհետև բույսերի անվանումների վերաբերյալ բառախաղ խաղացինք, սիրով անվանումները գուշակեցինք և մի լավ ուրախացանք: Հետո հեռախոսազանգով ձեռք բերեցինք պայմանավորվածություն ամերիկյան բարեգործական ընկերության հետ, որպեսզի մեզ տրամադրեն բարձր թփեր, լանջի երկայնքով կանաչ ցանկապատ տնկելու համար:
Սովորողների հետ շրջեցինք ջերմոց-լաբորատորիայում, հետո այլ բույսերի աշխարհում հայտնվեցինք, որտեղ բույսերը աճեցնում են հիդրոպոնիկայի եղանակով, այսինքն՝ ջրի մեջ:
Տեսանյութը՝ Հայկուհի Հովհաննիսյանի