Ձմեռային մարզական խաղեր Զառ գյուղում

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում երկրորդ դասարանցիները մեկնում են Կոտայքի մարզգյուղ Զառ:

Օրը՝ հունվարի 23, ժամը՝ 10.00 — 14:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝Դիանա Գևորգյան, Կարինե Խառատյան, Լենա Վարդանյան, Անժելա Բլեյան, Անուշ Թորոսյան, Արմինե Մակվենցյան
Մարզաձևը՝ սահնակ
Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Զառ գյուղը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք Զառ գյուղ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները, խոշորացույցով ուսումնասիրում են ձյունը:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով սահք

Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու գյուղի  ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք

Ամփոփումն՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s