Վայրը՝ «Փոքրիկ Էյնշտեին» ինտերակտիվ գիտական թանգարան:
Հասցե՝ Կոմիտասի պող., 40/2 շենք
Այցելության օրը՝ 16.01.2020թ.
Մասնակիցներ՝2.3 դասարանի սովորողներ
Մեկնումը՝ ժ.12:15
Ժամանումը՝ ժ. 15:00
Տևողությունը՝13:00-14:30
Նպատակը՝ Ճանաչողական, հետազոտական,
«Բնագիտա-տեխնիկական ստուգատես» նախագծի շրջանակում երկրորդ դասարանցիները որպես նախագծի շարունակություն մասնակցելու են «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ ուսումնական խաղին:
Խնդիրներ, գործունեություն
- Զարգացնել հետազոտելու կարողությունները
- Ինտերակտիվ խաղերի միջոցով ստանալ գիտելիքների նոր պաշար
- Բնագիտական փորձերի քննարկում
- Տեսածի վերաբերյալ կատարել դատողություններ և վերարտադրել
Նախապատրաստական աշխատանք՝ Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիներ Բնագիտական ակումբի հետ համատեղ աշխատանք: Հինգերորդցիների ընտրած, մշակած բնագիտական փորձերի փաթեթն իրականացնում են երկրորդ դասարանցիների հետ համատեղ:
Տարբեր խմբային և անհատական փորձերով հանդես են գալիս նաև երկրորդ դասարանցիները՝ ներկայացնելով որպես ընտանեկան նախագծերի փաթեթ:
Համացանցից գտնել տեղեկություններ «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանի մասին:
Ճամփորդության մասին պատումները և ֆիլմերը կամփոփվի դասարանական բլոգում: