Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։ Читать далее «Չափում․ Չափման միավորներ»

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի՛ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ: Читать далее «Մարմիններ, նյութեր, մասնիկներ»

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում: Читать далее «Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ»

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝    Հարավայինը, որը  ողողում է Անտարկտիդայի ափերը: Читать далее «Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը»