Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  գյուղատնտեսություն՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները,
արդյունաբերություն, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը
և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:
                                                   Գյուղատնտեսություն
Հողագործություն
Ամբողջ աշխարհում մարդիկ  մշակում են  հողը, որպեսզի հաց և այլ գյուղատնտեսական մթերքներ ստանան: Զարգացած երկրներում հողագործությունը մեքենայացված է: Հողը վարելու, ցանելու, բերքը հավաքելու համար օգտագործվում են տրակտորներ, կոմբայններ և այլ  հատուկ մեքենաներ:
 Անասնապահություն
Մարդիկ  միս և կաթնամթերք  են ուտում,  օգտագործում են կենդանիների բուրդը  և կաշին: Անասուններին և թռչուններին  պահում են ընդարձակ շինություններում, որտեղ խնամքը կատարվում է հատուկ սարքավորումներով: Որոշ երկրներում ընդարձակ արոտավայրերում  անասնապահները հսկայական հոտերին հետևում են մեքենաներով, նույնիսկ փոքրիկ ինքնաթիռներով:
  Շինարարություն 
Դեռ հնուց  մարդիկ  հմուտ շինարարներ են: Մարդու ձեռքով  ստեղծված բազմահարկ շենքերը, կամուրջները, ճանապարհները վերափոխվում են շրջակա միջավայրի պատկերը:  Շինարարական մեքենաներն  ամենուրեք փորում են, հարթեցնում, ծանր բեռներ են տեղափոխում՝ մեր կենցաղը հարմարավետ դարձնելու համար:
Բայց  փայտից, քարից, ավազից ու աղյուսից, այսօր օգտագործվում են ժամանակակից շինություններ՝ երկաթ ու բետոն, ապակի, պլաստմասսա, հախճապակե  սալիկներ և այլն:
 Արտադրություն 
Աշխարհում ամեն օր հազարավոր իրեր են արտադրվում: Դրանց մի մասը  պարզունակ է՝ ափսե, գնդակ, կամ աթոռ:  Բայց կան և բարդ սարքեր, օրինակ՝ մեքենաները, հեռուստացույցներն ու համակարգիչները: Արտադրության մեջ դեռ շատ է ձեռքի աշխատանքը, գործարաններում մարդիկ աշխատում են հաստոցների և մեքենաների օգնությամբ: Զարգացած արդյունաբերությունը  երկրի հարստությունն է:
Գիրքն էլ է արտադրվում տարբեր մեքենաների օգնությամբ: Դրանցից մեկը թուղթն է կտրում, մյուսը տպագրում, մեկ ուրիշը ծալում  է տպագրված էջերը, հաջորդը սոսնձում  ու շապիկն է ամրացնում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s